Լրահոս
Օրվա լրահոսը

Կրտսեր սերժանտը հրաժարվել է ավլել

Հունիս 23,2014 16:46

Նա դատապարտվել է մեկամսյա կալանքի

Ժամկետային զինծառայող, Երեւան քաղաքի բնակիչ , 1994թ. ծնված Էդուարդ Կաչակին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 17-ին որպես օրապահ ընդգրկված լինելով վաշտի ներքին վերակարգում, հրաժարվել է կատարել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 311 հոդվածով նախատեսված զինվորական ծառայության առանձին պարտականությունը: Ըստ «Դատալեքս» կայքի` կրտսեր սերժանտ Կաչակը հրաժարվել է մաքրել զորամասի շտաբի ավտոկայանատեղին:
2014թ. հունիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Է. Կաչակին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1-ին մասով («Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ») եւ նրան դատապարտել մեկ ամիս ժամկետով կալանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30