Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցով քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Տարածաշրջանային օրակարգի ակտուալ խնդիրների մասին կարծիքների փոխանակման ժամանակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ռուսական կողմը հաստատել է, որ կփորձի անել առավելագույնս՝ խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով գտնելու համար», – ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, առաջնորդները նշել են, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հասել է բարձր մակարդակի և խոսել են այն ավելի խորացնելու մասին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ