Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության կենտրոնականի բաժնի դիմաց միջադեպ (Տեսանյութ)

Հունիս 23,2014 15:47

Ոստիկանության կենտրոնականի բաժին էին տարվել ՀԱԿ անդամ Արեգ Գեւորգյանը, ակտիվիստներ Հայկ Զաքարյանը, Արսեն Մանուկյանը եւ եւս 20 հոգի, որոնց ինքնությունը պարզելու համար ակտիվիստները հավաքվել էին ոստիկանության շենքի դիմաց:

Ոստիկանությունը հորդորեց ակտիվիստներին 150 մետր հեռանալ, անգամ ակնարկվեց, թե խզբզում են կայանված մեքենաները, ոստիկանությունը շղթա կազմեց եւ քաշքշելով, հրմշտելով հեռացվեցին շենքի դիմացից՝ 150 մետրից էլ ավելի:

PrevPhoto
NextPhoto

Այս պահին ակտիվիստները շենքից հեռացել են, իսկ ակտիվիստները վանկարկում են՝ ազատություն: Ակտիվիստների շարքերը քիչ- քիչ շատանում են:

Ժամը 15.45-ին մոտեցավ փաստաբան Ավագ Լալայանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչ: Փաստաբանի մեքենան ոստիկանության շղթայի դիմաց է, բանակցություններ են վարվում ներս մտնելու եւ իրավաբանական օգնություն ցույց տալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30