Քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Բյուրոյի օրակարգում է իռլանդացի պատվիրակ Մայքլ Մաք Նամարայի ներկայացրած բանաձևի նախագիծը:
Այստեղ քննադատվում է Ադրբեջանի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում, և Վեհաժողովի ուշադրությունը հրավիրվում Ադրբեջանում հիմնարար ազատությունների հետ կապված մտահոգությունների, քաղաքական դրդապատճառներով կալանքների վրա։
Խորվաթիայի պատվիրակ Գվոզդեն Ֆլեգոն մտահոգություն հայտնեց Ադրբեջանում խոսքի ազատության, փորձագետների տեղաշարժման ազատությունների սահմանափակման առիթով և նշեց, թե սպասում են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի պատրաստած փաստաթղթին, որը կարտացոլի Ադրբեջանում տիրող խայտառակ իրավիճակը:
Տեղեկացնենք, որ այսօր սպասվում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը: Հունիսի 24-ին վեհաժողովի առաջ ելույթ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հունիսի 26-ին ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Նստաշրջանն աշխատանքները կավարտի հունիսի 27-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բյուրոն և համապատասխան հանձնաժողովը քննարկելու են նաև ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովի պատրաստած բանաձևի նախագիծը, որով հեղինակը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի պատվիրակության:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև