Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը «փողոցային խոսակցության վայր» սարքած դատավորի դեմ բողոք են ուղարկել արդարադատության խորհուրդ

Հունիս 23,2014 14:43

Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր տեղի կունենա առանց ազատամարտիկների մասնակցության: Դատարանը որոշել է արգելել նրանց մասնակցությունը, թեեւ այդ որոշումը նախապես չի հրապարակվել:

Այս պահին ազատամարտիկները դատարանի դիմաց են հավաքվել, նրանք չեն էլ փորձում դատարան մտնել:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ թեեւ այսօր են իմացել, որ իրենց մուտքն արգելված է, բայց դեռ չորս օր առաջ են իրենք որոշել բոյկոտել դատական նիստը, նրանք նույնիսկ դատավորի վերաբերյալ իրենց բողոք-դիմումն են պատրաստել ու ուղարկելու են արդարադատության խորհուրդ, ՀՀ նախագահին, ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին:

«Այս դիմումում նկարագրվում է դատավոր Լեւոն Գալստյանի պահվածքը, նրա վարած դատավարության ոճը: Բացի այն, որ բազմաթիվ օրենքի խախտումներով է վարում դատավարությունը, նա հանդգնում է դատարանը դարձնել փողոցային խոսակցությունների տեղ: Երբ քաղաքացիներից մեկը քմծիծաղեց, թե ինչպես էր դատավորը հուշում դատախազին, նա հարցրեց, թե այդ ով էր քմծիծաղողը եւ պատասխան չստանալով, ասաց՝ այդ ով է պախկվում կնոջ փեշերի տակ: Նա դիտավորյալ սադրեց՝ գիտակցելով, որ իրեն հարգող տղամարդ, մանավանդ ազատամարտիկը պետք է պատասխան տար»,- ասաց պարոն Սարուխանյանը:

Նրա խոսքով, իրենք դատական այսօրվա նիստը բոյկոտել են, որ թույլ տան դատարանին անել այն, ինչ ուզում է. «Միեւնույն է՝ մենք գիտենք, որ ամեն ինչ արհեստական ձգում են, շինծու է, բայց մենք թույլ չենք տա արհեստական ձգձգմանը»:

Այս պահին դատական նիստը սկսվել է, այն դռնփակ է, միայն լրագրողների մասնակցությունն է թույլատրված, դատախազ Պապիկյանը ընթերցում է Վոլոդյա Ավետիսյանի եւ գործով վկաների հեռախոսազրույցների արձանագրությունը: Իսկ դատարանի դիմաց հավաքված ազատամարտիկները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով արդարություն, Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30