Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի անձի ու նրա տան պահպանության ծախսերը պահանջում է Սամվել Բալասանյանից 

Հունիս 23,2014 14:40

Գյումրու երկու քաղաքապետերի` Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի միջև մի նոր կոնֆլիկտ է սկսվել. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Սամվել Բալասանյանի ղեկավարած կառույցին` Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով վճարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձի, ինչպես նաև նրա տան պետական պահպանության մեկ ամսվա վճարը` 850 հազար դրամ:

Բանն այն է , որ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելուց հետո, երբ սպանվեցին նրա երկու թիկնապահներն ու վարորդը, նախկին քաղաքապետը պայմանագիր է կնքել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետ, որպեսզի ոստիկանությունը պաշտպանի իր անձի, ինչպես նաև իր տան անվտանգությունը: Այդ պայմանագիրը կնքվել է 2009 թվականի փետրվարի 10-ին` մեկ տարի ժամանակով, և վճարը այդ ժամանակվա Գյումրու ավագանու որոշմամբ ոստիկանությանն է փոխանցվել համայնքային բյուջեից. մեկ ամիսը կազմել է 850 հազար դրամ:

Քանի որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո չի լուծարվել այն, ոստիկանությունը շարունակել է իր ծառայությունը մատուցել Վարդան Ղուկասյանին մինչև 2012 թվականի օգոստոսի 29-ը, այսինքն, մոտ 3 տարի` սրա դիմաց Գյումրու բյուջեից ստանալով մոտ 29 միլիոն դրամ:

2012 թվականի սեպտեմբերին, երբ Գյումրիում իշխանափոխություն է կատարվել. քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը, վերջինս, բնականաբար, հրաժարվել է այդ նպատակի համար գումար փոխանցել ոստիկանությանը: Այժմ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը իր մեկ ամսվա ծառայության վարձը` 850 հազար դրամը պահանջում է Գյումրու նոր իշխանություններից:

Սամվել Բալասանյանը իր հերթին դիմել է Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժին ` պահանջելով քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ, սակայն հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ գործը մերժվել է: Քննչականը գտել է, որ Գյումրու նախորդ քաղաքապետին իրոք անհրաժեշտ է եղել պետական պահպանությունը, քանի որ նրա դեմ մահափորձ են իրականացրել, որը մինչև օրս բացահայտված չէ: Սամվել Բալասանյանը դիմել է դատարան` դատի տալով քննչական մարմնին:

Այս թեմային մենք մանրամասնորեն կանդրադառնանք առաջիկայում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30