Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատների համար հրավիրվում է շտապօգնություն (Տեսանյութ) 

Հունիս 23,2014 14:21

Քրեական վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով դատավճիռը: Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը քիչ առաջ հրապարակած վճռով մերժեց գործով վեց ամբաստանյալների, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչների բողոքը:

Բացի ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, պաշտպաններից որեւէ մեկը, ինչպես նաեւ դատախազ Արմեն Մարուքյանը ներկա չէին որոշման հրապարակմանը:

Harsnaqar_02 Harsnaqar Harsnaqar_04

Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը գործով վեց մեղադրյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Ամբաստանյալները մեղադրվում էին մի խումբ անձանց կողմից առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի՝ Վահե Ավետյանի մահը (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր), մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր) և ծեծի մեջ ( ՀՀ քրեական օրենսգրքի118-րդ հոդված):
Եզրափակիչ մասի հրապարակվելուց հետո ամբաստանյալներն անաղմուկ հեռացվեցին նիստերի դահլիճից:

Տեղում վատացավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ տիկին Նունեն, որի համար հրավիրված շտապօգնության բժիշկները երկար ժամանակ չէին հեռանում նրա մոտից. փակվել էր դատական կարգադրիչների օգնությամբ նիստերի դահլիճի դուռը:
Դռների ետեւից իմացանք, որ վատացել է նաեւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի կինը՝ Աստղիկը:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը՝ պարոն Յաշան էլ ասաց, որ դատավարությունը «սաղ մի մարդու» ձեռքին է, որ արդարություն չկա, որ դատվել է անմեղ տեղն իր որդին, որը կապ չունի Վահե Ավետյանի սպանության հետ, իսկ լրատվամիջոցներին էլ մեղադրեց այս գործով ապատեղեկատվություն տարածելու համար:
Շտապօգնության ավտոմեքենան, մեր տեղեկություններով, դատարանի շենքի ետեւի մաս տեղափոխվեց՝ Գարիկ Մարգարյանին բուժհաստատություն տեղափոխելու համար:

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Այսօր ես ներկա եմ գտնվել Կենտրոն Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,քր գործը գտնվուն էր դատավոր Պողոսյանի վարույթում,մեղադրյալը’Վլադիմիր Ռաֆայելյանը,ներս մտնելով ժպտաց ներկա գտնվող մորը,կարծես,մեկ ուրիշն էր դանակահարություն կատարողը ,դիմացինին զրկելով աչքի լույսից,բայց որ նկատեց ինձ ժպիտը սառեց դեմքին,դատավոր Պողոսյանը,ըստ օրենքի ծանոթացավ ներկաների հետ,այնուհետև ծանոթացրեց,ըստ սահմանադրության ինչ իրավունքներ ունեն կողմերը,այնուհետև դիմեց մեղադրյալին,անուն ազգանուն հայրանուն,խնամքին ով ունի,այս բոլորը ճշտեց,այնուհետև հարցրեց դատվածություն ունես,մի պահ այդ մարդասպանը նայեց ինձ և ես չկարողացա ինձ պահել,տեղիցս պոռթկացի,այս տականքը սպանել է նաև իմ որդուն,սա դանակի սովոր մարդ է, նայելով,այդ հրաշք երիտասարդին,որի մեկ աչքը չէր տեսնում զգացի որ անպաշպան է,տեսնելով 3 վկաներին,որոնք խոսխեր էին փոխանակում մեղադրյալի մոր հետ.հասկացա,այստեղ մի բան այն չէ,նույնիսկ,չիմանալով,իրենց հետևի նստարանին նստողի ով լինելը,իրար հետ պայմանավորվում են,այնուհետև դատվորը վկաներին դուրս հանեց,դատը ընդմիջվեց 30րոպ,այդ ընդացքում,ինձ կարևոր զանգ եկավ,չմասնակցեցի հետագա նիստին:մանրամասին կարող եք լսելhenaran.am ոտքի տակի կտրված երակը’պատժվել է անմեղը ձայնաերիզը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30