Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեւորգ Մելիքյան. «Երկարաժամկետ հնարավոր չէ երկու տիրոջ ծառա լինել» (Տեսանյութ) 

Հունիս 23,2014 14:06

«Հայաթ Փլեյս» հյուրանոցում այսօր կայացած քննարկումը «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի,՞ արդյոք, այլընտրանքային քաղաքական օրակարգ» թեմայով էր:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը բացման խոսքում նշեց, որ կլոր սեղանի կազմակերպիչներին հետաքրքրում է, թե ի՞նչ մոտեցումներ եւ առաջնայնություններ կան հասարակական դաշտում, քաղաքական վերնախավի մոտ, մանավանդ մինչեւ սեպտեմբերի 3-ը թվում էր, թե կոնսենսուս կա եվրաինտեգրացիայի հարցով, մինչդեռ սեպտեմբերի 3-ից հետո պատկերն էապես փոխվել է: «Գոնե փորձագիտական եւ քաղաքացիական հասարակության մակարդակով քննարկենք, թե ինչ հեռանկարներ կան: Անկախ նրանից՝ ինչպիսին կլինեն պաշտոնական զարգացումները, ուզում ենք պարզել՝ կա՞ն այլընտրանքային դիրքորոշումներ Հայաստանի աշխարհաքաղաքական զարգացման առումով»,-ասաց պարոն Նավասարդյանը:

Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանն անդրադարձավ Հայաստան-Եվրասիական միություն թեմային՝ ասելով, որ շատ է խոսվել այդ մասին, եւ դժվար է նոր բաներ ասել, նաեւ հավելեց. «Գաղտնիք չէ, որ Հայաստանը լրջորեն փոխեց իր քաղաքական վեկտորը արտաքին քաղաքականության մեջ: Ոմանք խոսում են այն մասին, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը խնդիրներ ուներ դեռեւս անկախության առաջին տարիներին, եւ դրանք ի հայտ չեն եկել հենց սեպտեմբերի երեքից հետո…Ցավոք, Հայաստանը շարունակեց պարփակվել այն գաղափարախոսության մեջ՝ բարձրացնելով ֆոբիաները մինչեւ այն վերին կետը, թե առաջնահերթությունը երկրի անվտանգությունն է, եւ մնացած հարցերը պետք է ստորադասվեն դրան…Այս իշխանության օրոք տարվեց «եւ- եւ»-ի քաղաքականություն, որը վերածվեց «կամ- կամ»-ի… Ցավոք, Հայաստանն ունի լրջագույն մարտահրավերներ՝ կապված գործընկերների հետ»:

 

Գեւորգ Մելիքյանի խոսքով. «Չի կարող մեկ իշխանություն, որքան էլ խելացի մարդկանցով շրջապատված լինի, որոշել ողջ երկրի արտաքին քաղաքականության ճակատագիրը»: Նրա ձեւակերպմամբ, երկարաժամկետ հնարավոր չէ երկու տիրոջ ծառա լինել, օրերից մեկ օր տերերից մեկը կարող է իր ձեռքը վերցնել մտրակը:

Վերջին մտքի հետ կապված լսարանից ռեպլիկներ ու հարցեր հնչեցին: Օրինակ, բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը համաձայն չէր հնչած դիտարկումներին: «Հայաստանը մենք ենք, ոչ թե Սերժը ու ինձ համար ահագին հարցեր այստեղ անհասկանալի էին»,-ասաց նա: Այլ հարց էլ հնչեց՝ ո՞վ է ասում, որ Հայաստանը պետք է անպայման տեր ունենա:

 

«Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանն էլ նշեց, որ իրենց հիմնադրամը կարեւորություն է տալիս նպաստել Եվրոպական ընտանիքին Հարավային Կովկասի երկրների լիարժեք ինտեգրացիային:

Գեւորգ Մելիքյանի մեկնաբանությունները եւ քննարկման մանրամասները՝ տեսանյութում

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30