Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս ամենը երկաթյա վարագույրի բացվելու արդյունք է»

Հունիս 23,2014 14:20

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղարի կարծիքով՝
Զվարթնոցի տաճարում տեղի ունեցածը արտասահմանից ներմուծված այլանդակությունների արդյունք է:

Օրերս Զվարթնոցի տաճարում 700.000 դրամ արժեցած կորպորատիվ միջոցառումը ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով՝ դատապարտելի է:

«Այս ամենը երկաթյա վարագույրի բացվելու արդյունք է: Սա արտասահմանից ներմուծված այլանդակությունների, ազատությունների հերթական շարքն է` իր հետեւանքներով: Խորհրդային միության ժամանակ այդ վարագույրը փակ էր, ոչ մի ճանճ անգամ չէր մտնում սահմանից այն կողմ, ժողովուրդն էլ ապրում էր շատ հանգիստ, շատ նորմալ: Այսօր, սակայն, բոլոր դարպասները բացել ենք, եւ ինչ այլանդակություն կա, ներմուծվում է Հայաստան»,- տեղի ունեցածի վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնում Անդրանիկ Ղուկասյանը:

Նա անթույլատրելի է համարում նման երեւույթները եւ նկատում է, որ պետությունն այստեղ լուրջ անելիք ունի:

«Ես գտնում եմ, որ այս դեպքում պետությունը պետք է միջամտի եկեղեցու գործերին, որովհետեւ եկեղեցի գնացողը մեր պետության ժողովուրդն է: Այստեղ բարոյականության հարց կա, մատաղ սերնդի դաստիարակության հարց կա, պետությունը պետք է միջամտի, որ այսպիսի այլանդակություններ չլինեն»,- ասում է Անդրանիկ Ղուկասյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30