Լրահոս
Օրվա լրահոսը

Քվորումն ու կոնսենսուսը

Հունիս 23,2014 14:01

Բոլորս վարակվեցինք debato disputicusi-ի վիրուսով: Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանից տարածվեց այդ վիրուսը, Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերից»: Ու հիմա բոլոր եղանակներին, ամեն տեղ՝ բնակարաններում, սրճարաններում, խորովածի ու քյաբաբի շուրջ, մամուլի ասուլիսներում եւ հեռուստաէկրաններից անընդհատ իրար ենք ուտում, հայհոյում, ամոթանք տալիս միմյանց, միայն թե ապացուցենք՝ խաշած ձուն սո՞ւր կողմից պետք է ջարդել, թե՞ հակառակ:

Անգլիացի գրողի ստեղծագործությունից սկիզբ առած այս վիրուսն արդեն պրոֆեսիոնալներ է ծնում մեր հողում: Մասնագետներ կան, որոնք կարող են առանց վարանելու վերցնել սպիտակը ու հմտորեն ապացուցել, որ դա սեւ է: Երկու ճամբարում էլ դրան ծափահարում են, հաճույքով մեջբերում, որպես օրինակ են ներկայացնում…

Իսկ վերեւից, ամառային տապից բարձր հովանու տակ պատսպարված՝ այս ամենին մեծագույն հաճույքով հետեւում են իշխանական քվորումն ու կոնսենսուսը… Նրանք հասել են իրենց նպատակին…

Արմեն Դուլյանի հոդվածը կարդացեք «Առավոտի» երեքշաբթի օրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30