Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ՝ արձանների մասին

Հունիս 23,2014 14:05

Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայում 2005 թվականին` ֆաշիստների նկատմամբ տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ: Հեղինակն է Զուրաբ Ծերեթելին: Չնայած միանշանակ չեմ վերաբերվում քանդակագործի աշխատանքներին, սակայն ա՛յս հուշարձանն ամեն անգամ ինձ ձգում, քաշում է դեպի Շառլ դը Գոլի հրապարակ, ոչ այդքան նկատելի վայր`«Կոսմոս» հյուրանոցի առջեւ, որտեղ խոյանում է Ֆրանսիայի նախագահի զինվորական համազգեստով ութ մետրանոց հուշարձանը: Այս արձանը պատմում է ժամանակի եւ տեղի մասին, եւ տվյալ ժամանակաշրջանում անձի դերի մասին: Երկար ժամանակ գտնվելով այնտեղ, զգում ես հեղինակի ճիգերը`քսաներորդ դարի գեղարվեստական արդարացումը գտնելուն ուղղված: Այստեղ կարծես գալիք սերունդներին հաշվետվություն կա:

Եթե չեմ սխալվում, Ծերեթելին եւ իր հերոսը անձամբ հանդիպել են միայն 1960 թվականին` Ալժիրի պատերազմի ժամանակ, երբ դը Գոլը վերադարձավ հակահիտլերյան ժամանակաշրջանում իրեն բնորոշ գեներալական ձեւազդակին: Այդպիսին տեսավ նրան քանդակագործը եւ որսալով գեթ մեկ ակնթարթ ու լար՝ ստեղծեց դարաշրջանի երկաթյա գեղագիտական խորհրդանիշ: Իր էությամբ Մոսկվայի արվարձաններում մոռացված այդ արձանը ֆաշիզմի հանդեպ տարած հաղթանակի բեկոր, մասնիկ է: Վերջին ժամանակներում մեզ մոտ լայնորեն քննարկվող եւ աղմկող հարցը՝ տեղադրե՞լ, թե՞ չտեղադրել ՀՀ-ում սովետական պետական քաղաքական գործիչ, ծագումով հայ Անաստաս Միկոյանի՝ դեռեւս չորրորդ հուշարձան-պատվանդանը, վկայություն է այն քաոսի, որն իշխում է երկրում: Եթե այդ չորրորդ հուշարձանն արդեն լիներ ու լիներ սարսափազդու՝ ինչպես հաճախ էր պատահում հետսովետական եւ սովետական ժամանակներում, ապա նույնիսկ այս դեպքում, կարծում եմ, սխալ կլիներ քանդել, սակայն տեղադրել այն այժմ, այսօրվա ժամանակի հոսքում, արդյո՞ք շուտ չէ, իսկ միգուցե ուշ է: Իսկ ո՞վ է պատվիրատուն եւ ինչի՞ համար: Չեմ առարկում, որ Անաստաս Իվանովիչ Միկոյանը խոշոր քաղաքական գործիչ է` սկսած Լենինի շրջանից մինչեւ Բրեժնեւ: Հերթական մեկը, ով եւս մեկ անգամ կպատմի աշխարհին, թե «Ովքեր ենք մենք»:

Մեր ճգնաժամը, իմ կարծիքով, ինքնաիդենտիֆիկացիայի անվերջ փնտրտուքների մեջ է: Վախ են հարուցում հավասարապես նրանք, ովքեր կողմ են հուշարձանին, եւ ովքեր`դեմ: Իսկ տառապանքը կայանում է այդ ինքնափնտրտուքները երբեք չկարողանալ բավարարելու մեջ: Իսկ ինչ են ուզում ասել աշխարհին ՀՀ-ի ժամանակակից քաղաքական գործիչները: Եթե այս ամենը սադրանք չէ, եւ արձանը իսկապես տեղադրվի, դժվար է հասկանալ: Սակայն մե՛զ, անձամբ մե՛զ, այն հարկավոր չէ, քանզի պատմությունն ինքն է ընտրում, թե ով պետք է «կանգնի», իսկ ով՝ ոչ… Ա՛յս՝ թեկուզեւ հզոր անձնավորությանը, պատմությունն արդեն չի ընտրել: Չէի ուզենա հախուռն նետվել Անաստաս Միկոյանի անձին, ինչպես արվում է այսօր, թեպետ կտրականապես համաձայն չեմ արձանի մասին դրական որոշման վերաբերյալ: Համատարած դեբատները, որոնք կազմակերպված են, Աստված գիտի, թե ում կողմից, այն թեմայով, թե եղե՞լ է Անաստաս Միկոյանը իր ժողովրդի լավ կամ վատ որդին, սարսափ են հարուցում: Եվ հենց դրանք են, իմ կարծիքով, հանդիսանում մի մեծ դավադրող չարիք, այլ ոչ մարդն ինքը կամ նրա հուշարձանը: Կգերադասեի թողնել այդ անձնավորությանը պրոֆեսիոնալներին եւ պատմաբաններին, անցած քսաներորդ դարին: Քանզի կարելի է գտնել եւ մեջ բերել ՀԽՍՀ-ի եւ աշխարհի առջեւ նրա արժանիքները փաստող բազմաթիվ օրինակներ, ինչպես նաեւ փաստեր այն ժամանակաշրջանում կատարվող արհավիրքների մասին, ժամանակաշրջան, ուր խրվել, կորչել են տասնյակ հոգիներ: Մեր հիստերիան մանրակրկիտ մատնանշում է ժամանակակից, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության բոլոր խոցերը: Մեր հայացքը դեպի անցյալը եւ որոշումների ընդունումը հանդիսանում է անմիջական արտահայտիչը, թե ուր ենք գնում: Քանզի, որքան էլ հարուստ լինի մեր պատմությունը, այն, ինչ կանք, ոչ այլ ինչ է, քան այսօրվա մեջ մեր լինելն է: Իհարկե, եթե մենք թանգարանային ազգ չենք եւ գոյություն ունենք այսօր: Երբեմն այն բոլոր էակների միջեւ, որոնք կարողացել են հաղթել ժամանակը, որի մեջ նրանց բախտ է վիճակվել գոյատեւել, եւ նրա՛նք, ովքեր չեն կարողացել հաղթել այդ նույն ժամանակը, տարբերությունն այնքան մեծ չէ, կարող է նույնիսկ պատահել, որ փոքր է, սակայն այդ տարբերությունը հնարավոր է՝ հենց ամեն ինչ է`ցատկ դեպի տարածություն, դեպի ժամանակ, դեպի կյանք: Քսաներորդ դարի մեծագույն մարդկանցից մեկը՝ Ֆրասիայի առաջնորդ Շառլ դը Գոլը, միայնակ եւ աննկատ կանգնած է Մոսկվայում: Սա նրա առաջին հուշարձանը չէ, սակայն կանգնած է նա Մոսկվայում: Իր ամբողջ կերպարանքում կա ինչ-որ դատապարտվածություն: Հայացքը ուղղված է դեպի իր ա՛յն ներկան, որի հետ նրան վիճակվել էր բախվել, եւ միաժամանակ՝ դեպի ապագան: Իսկ արձանի շուրջը ֆոտոխցիկները ձեռքներին վազվզում են զբոսաշրջիկներ, զբոսնում են երիտասարդներ, բարձր երկնքում ճախրում են մեծ քաղաքի գորշ թռչունները: 1942թ. դեկտեմբերի 2-ին նա առաջին անգամ այցելեց Մոսկվա: Դը Գոլը այցելեց այն Ռուսաստանը, որը միշտ գոյություն է ունեցել: Այն հավիտենական Ռուսաստանը, որն, ինչպես նա գրում է իր հիշատակարանում՝ «Ուժեղ է ցանկացած տեսությունից եւ ցանկացած վարչակարգից»: 2005 թվականին Մոսկվայում հուշարձանի բացման արարողության ժամանակ դա ջանացել է ընդգծել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

ԶԱՐՈՒՀԻ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Akhpar says:

    տասնյակ հոգիներ՞՞՞։ Ձեր ընտանիքը, հավանաբար, հանուն ռուսական կայսրության հզորության պայքարից, որը կործանեց միլիոնավոր անմեղների և ոչնչացրեց Ռուս ժողովրդի հոգին, օգտվողներից է։ Պատասխան չեմ ակնկալում, ուղղակի հիշեք, որ есть Высший суд.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30