Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակտիվիստներին աջակցում են նաեւ կողքի շենքի բնակիչները՝ ջուր լցնելով ոստիկանների վրա

Հունիս 23,2014 13:53

Մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ բողոքելու էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ:

Ոստիկանները շղթա կազմած թույլ չեն տալիս բարձրանալ ոչ ակտիվիստներին, ոչ էլ տարածքի բնակիչներին: Սակայն մի խումբ ակտիվիստներ կարողացան ճեղքել շղթան եւ բարձրանալ դեպի հանձնաժողովի շենք: Նրանք հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը:

Երկու ակտիվիստի ոստիկանները նստեցրել են մեքենան՝ բերման ենթարկելու համար: Սակայն ակտիվիստները կանգնելով ոստիկանության ավտոմեքենայի դիմաց, չեն թողնում մեքենան շարժվի: Մեքենայի մոտ հրմշտոց է ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ:

Ակտիվիստներին աջակցում են նաեւ կողքի շենքի բնակիչները՝ ջուր լցնելով ոստիկանների վրա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30