Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Ռենոն Սերժ Սարգսյանից ավելի լավ է բացատրում Հայաստանի մուտքը ՄՄ

Հունիս 23,2014 13:48

«Դեսպանը Սերժ Սարգսյանից ավելի լավ ներկայացրեց, թե ինչու է ինքը մտնում Եվրասիական միություն, եւ ոչ թե ընտրում է Եվրաասոցացումը»,- այսօր ՄԱԱ-ում «Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի բացատրություններից  հետո այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Ըստ նրա, «եւ-եւ» չի կարող լինել, ինչպես ներկայացնում է դեսպանը, պետք է լինի «կամ-կամ»:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, շեղվելով թեմայից եւ օգտվելով իրեն ընձեռած խոսելու հնարավորությունից, արագ-արագ դեսպանին տեղեկացրեց, թե ինչպես են այս իշխանությունները վարվել իր՝ ԲՀԿ-ի նախկին թեկնածուի հետ եւ գցել դատարանների դռները, ինչպես են առեւանգելու սպառնալիքներ տվել, կեղծ մեղադրանքներ առաջ քաշել եւ ինչ օրի է ինքը հիմա՝ առանց մանդատի:

Styopa Safaryan«Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ շատերը, ովքեր սպասում են, թե հուլիսի 1-ին մենք արդեն անդամակցելու ենք Եվրասիական միությանը, ինքն այդ կարծիքին չէ. «Կան դեռեւս չլուծված խնդիրներ: Ինձ զարմացրեց երկու օր առաջ ՀՀ վարչապետի մի հայտարարություն, որը տարօրինակ էր: Նա խոսեց հուլիսի 3-ի մասին: Իրականում չկա որեւէ փաստաթուղթ, որտեղ հուլիսի 3-ի մասին խոսք կա: Չեմ ուզում հավատալ, որ սա անտեղյակության նշան է, ավելի շուտ պաշտոնական Երեւանը չի ուզում հավատալ, որ այդքան շուտ կարող է անդամակցել Եվրասիական միությանը: Հայաստանը պաշտոնապես խոսում է այդ միության Մաքսային միությանը միանալու մասին: Ուշագրավ է հատկապես մի բան, որը պարզ երեւաց նաեւ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցից հետո, Հայաստանն ակնհայտորեն փորձում է դառնալ հարթակ՝ Եվրասիական միության եւ ԵՄ-ի միջեւ: Ինչպես տեսանք հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական համաժողովների ժամանակ, նաեւ Վրաստանում Սերժ Սարգսյանի հանդիպումներից, Հայաստանը Եվրոպայի համար փորձում է դառնալ Եվրասիական շուկա մուտքի խողովակ, միեւնույն ժամանակ ակնկալվում է, որ ինքը կունենա լավ եւ խորացած հարաբերություններ Եվրոպայի հետ: Բայց ՌԴ-ն դժվար թե թույլ տա, որպեսզի Հայաստանը եւ նրա նման երկրները խաղան այդ դերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30