Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով-Նալբանդյան ասուլիսն անցկացվեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտմամբ (Տեսանյութ)

Հունիս 23,2014 13:41

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց հակամարտության կարգավորման հարցում հետևողականության ցուցաբերման անհրաժեշտությունն ու ասաց, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և ՀՀ նախագահների միջև անցյալ տարի ծագած ուղղակի երկխոսությունը լինի շարունակական:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը սկսվեց 40 րոպե ուշացումով և տևեց ընդամենը 15 րոպե: Այն անցկացվեց ռուսերենով` առանց հայերեն թարգմանության, ինչը, ըստ էության ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտում է: Օրինակ` «Լեզվի մասին» օրենքում հոդված 4-ի «բ» կետով սահմանված է. «Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Ասուլիսին հարցեր տալու հնարավորություն ունեցավ երեք լրագրող` երկուսը ռուսական, մեկը հայկական ԶԼՄ-ից:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական կարևորագույն գործընկերն է, 2013-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 10-ից ավելի տոկոսով` կազմելով 1 միլիարդ 445 միլիոն դոլար: ԱԳ նախարարի հավաստմամբ` ՌԴ-ն ՀՀ-ի տնտեսության մեջ կարևորագույն ներդրողն է:

Նախարարը նշեց, որ Սերգեյ Լավրովի հետ քննարկել են ՌԴ միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխություններին վերաբերող հարցեր, ԼՂ հակամարտության կարգավորման, Ուկրաինայում, Իրաքում, Սիրիայում գոյություն ունեցող իրավիճակն ու այլ հարցեր:

Սերգեյ Լավրովը շեշտեց. «Մեր հարաբերությունները Հայաստանի հետ գործընկերային, ռազմավարական դաշնակցի հարաբերություններ են, դրանք հինվում են բարեկամության և փոխօգնության վրա»:

Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ: ՌԴ ԱԳ նախարարը բարձր գնահատեց երկու երկրների միջև ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական հարաբերությունները, ասաց, որ հուլիսի սկզբին ՌԴ-ում սպասում են ՀՀ ԱԺ նախագահին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էդուարդ Նալբանդյանի պես թույ՛լ ԱԳՆ հայոց պատմության մեջ չի եղել:

    Մի ազգ, որն իր լեզուն չի հարգում:

  2. Տիգրան says:

    Բայց Էդ նալդանդյանը նախարար ա ու էն էլ հա՞յ: Ինչո՞վ ա հայ ու ինչո՞վ ա նախարար: Ինքն ո՜ւր, հայ դիվանագիտության խնդիրներն ո՜ւր: Տեսնես որ մրցի Արմեն Աշոտյանի հետ, ո՞ր մեկը կհաղթի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30