Այս պահին Ազգային ժողովում ընթանում է հայ-ռուսական միջխորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը: Նիստը կրկին ընթանում է ռուսերենով, թեեւ հենց սկզբում նշվեց, որ աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են, եւ թարգմանիչ կա տեղում, եթե կարիք լինի, թարգմանությունը կապահովվի:
Ներկաները շնորհավորեցին ակումբի անդամներից Տաճատ Վարդապետյանին՝ երեկ շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին շախմատի բլից խաղում հաղթելու կապակցությամբ:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկա չէ, նիստը վարում է Հայկ Բաբուխանյանը: