Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ՝ Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հանդիպմանը հանրության կողմից ներկայացվող հայտարարության տակ ստորագրելու վերաբերյալ

Հունիս 23,2014 13:18
Texut

ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություններին,քաղաքացիական նախաձեռնություններին,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին,

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին,

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին

Այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունենալու Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվելու են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հիմնահարցերը: Հանդիպմանը մասնակցելու են նաև Հայաստանի բնապահպանական հարցերով շահագրգիռ հանրության անդամները, ովքեր ներկայացնելու են կոնվենցիայի իրականացման հարցում առկա իրական պատկերը:
Հիշեցնենք, որ Դալմայի այգու և Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման առնչությամբ 2008, 2011, և 2013 թվականներին Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների ապահովումը և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ: Մինչ օրս, սակայն, այդ առաջարկություններից ոչ մեկը չի իրականացվել:
Մաաստրիխտի հանդիպմանը մասնակցող հանրության անդամների կողմից պատրաստվել և Կողմերի հանդիպմանն է ներկայացվելու մի հայտարարություն կոչ, որով հանրությունը Կողմերին առաջարկելու է Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառել պատասխանատվության այնպիսի միջոցներ, որոնք կառավարությանը կստիպեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կոնվենցիայի լիարժեք իրականացման համար:
Սույնով, մենք կոչ ենք անում Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին,Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին ստորագրել այն հայտարարություն կոչի տակ, որը պետք է ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպմանը:
Հայտարարությունը ներկայացնում ենք այս Կոչին կից:

Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 28ը գրել [email protected] կամ [email protected] հասցեներով:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30