Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպան. «Ոչ մեկը Հայաստանին չի հարցնում՝ ԵՄ է ուզո՞ւմ, թե՞ Եվրասիական միություն»

Հունիս 23,2014 12:55

Այսօր ՄԱԱ-ում «Հայաստանում Երեւանի Եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկում էր կազմակերպվել՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի մասնակցությամբ: Դեսպանը գտնում է, որ Հայաստանի ռազմավարությունը երկու նպատակների է ուղղված. մի կողմից ապահովել պետության եւ ազգի անվտանգությունը, մյուս կողմից՝ ապահովել երկրի ժողովրդավարական, տնտեսական զարգացումը՝ հաշվի առնելով այս երկու նպատակների փոխկապակցվածությունը. «Սա էր, որ մղեց հայաստանյան իշխանություններին կայացնել երկու որոշում՝ միանալ ՄՄ-ին, որը Եվրասիական միության սիրտն է՝ կենտրոնը, մյուս կողմից՝ վերահաստատել եւ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: ԵՄ-ի հետ Հայաստանը ցանկանում է, միտում ունի ասոցացվել, որը հաստատվեց նաեւ Վիլնյուսի գագաթաժողովում»:

Դեսպանը նշեց, որ «եւ-եւ» տարբերակն է ընդունվում, այլ ոչ թե «կամ-կամ»-ը: «Ինչ վերաբերում է Ֆրանսիային,-ասաց դեսպանը,- մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտեց Ֆրանսիայի նախագահը, որ պետք է Հայաստանի համար դիֆերենցված՝ տարբերակված մոտեցում ցուցաբերվի, որ Հայաստանը ստորագրի Եվրոասոցացման համաձայնագիրը: Պետք է կրկնել մի բանաձեւ, որը հնարավորություն կտա ասոցացվելու ԵՄ-ին: Հայաստանը խորապես եվրոպական երկիր է, իր մշակույթով, իր որդեգրած արժեհամակարգով, իր պատմությունով, ինչպես նաեւ իր ժողովրդի կամքով, որն անընդհատ ի հայտ է բերում: Այսօր ուկրաինական թնջուկը հաշվի առնելով՝ ոչ մեկը կարծես թե Հայաստանին չի հարցնում՝ Եվրամիությո՞ւն է ուզում, թե՞ Եվրասիական միություն: Այս թեման օրակարգում չկա: Իսկ այսօր շրջանառվում է հետեւյալ միտքը՝ ընդարձակ տնտեսական գոտու ստեղծում, որն իր մեջ ներառում է Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս: Բոլորովին վերջերս ես էլ լսել եմ նման մի խոսակցություն, որն արտաբերվել է եվրոպական զարգացած երկրներից մեկի գերագույն բարձր մակարդակի ղեկավարից»:

Նա ասաց, որ պետք է այս հեռանկարը զարգացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30