Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների ակումբի ճակատագրի շուրջ որոշում կայացնողները չեն կարող նեղացնել էլիտար շենքերի հարուստ բնակիչներին

Հունիս 23,2014 12:12

Աֆրիկյանների ակումբի շենքի համար քաղաքացիական պայքարի շարժման մասնակիցները բաց քննարկում էին կազմակերպել՝ հասկանալու, թե այս պահին շարժումն ի՞նչ փուլում է գտնվում, եւ որոշելու հետագա անելիքները:

Շարժման անդամների խոսքերով, իրենք այս ընթացքում որոշ հաջողություններ, այնուամենայնիվ, արձանագրել են: Մասնավորապես, իրենց աջակցող «Հելսինկյան կոմիտեն» պատրաստել է բոլոր փաստաթղթերը եւ ուրբաթ օրը դրանք հանձնել վարչական դատարան: Նրանք դեմ են շարժումն ակտիվիզմ, իսկ իրենց՝ ակտիվիստ կոչելուն, քանի որ ակտիվիզմը ընդհանուր գործի միայն տեսանելի մասն է: Իսկ իրենք տեսական ու գործնական լուրջ ծրագրեր էլ ունեն, որոնք մտադիր են իրականացնել փուլ առ փուլ: Օրինակ, շենքի ապամոնտաժումը կասեցնելու որոշում արդեն կա: Ժամանակավորապե՞ս, թե վերջնական, դեռ հայտնի չէ: Իրենց տեղեկություններով քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը խնդրի վրա կիրակի օրը աշխատում էին:

Շարժման անդամները, այնուամենայնիվ թերահավատության զգացում ունեն, քանի որ իրենց համոզմամբ, որոշում կայացնողները չեն կարող գերակա շահի համար քանդել դիմացի մայթի խախտումներով կառուցված բարձրահարկ էլիտար շենքերը, որովհետեւ այնտեղի բնակիչները կամ իրենցից են, կամ հարուստ մարդիկ, որոնց վրա այդ ճանապարհով ճնշում գործադրել չեն կարող: «Մեր երկրում տուժողը միշտ էլ ժողովուրդն է», – համոզված են նրանք:

Հարցին, թե քաղաքական կուսակցությունները նրանց միանալու կամ աջակցելու քայլեր կատարե՞լ են եւ եթե այո, մտավախություն չունե՞ն, որ հետագայում շարժումը կարող են «խլել» եւ ծառայեցնել իրենց քաղաքական շահերին, շարժման անդամներից մեկը պատասխանեց. «Քաղաքացիական պայքարը հենց նրա համար է, որպեսզի ամեն բան լինի հորիզոնական հարթության վրա եւ ոչ մեկի շահի ձեռքի տակ չանցնի: Մենք բոլորս էլ գիտակից մարդիկ ենք եւ գիտակցում ենք, որ պայքարը կարող է աննկատ ինչ-որ մեկի ձեռքն անցնի եւ մենք վերածվենք գործիքի: Դրա համար էլ վերահսկողություն ենք իրականացնում, որքան կարող ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30