Այսօր Դուբայից Երեւան Ժամանած շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կարլսենը (նա ԱՄԷ-ում նվաճեց նաեւ արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսները) շախմատի խաղատախտակի առջեւ հանդիպեց նաեւ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Տաճատ Վարդապետյանի, Արայիկ Հովհաննսիյանի (երեքն էլ՝ ՀՀԿ) եւ ԲՀԿ-ից՝ Լյովա Խաչատրյանի հետ:
Աշխարհի չեմպիոնը, ինչպես եւ սպասելի էր, հաղթեց պատգամավորների հավաքականին: Սակայն թե՛ նրան, թե՛ ներկաներին իսկական սենսացիա մատուցեց Տաճատ Վարդապետյանը, որը կարողացավ «թրջել» ընդհանուր հաշիվը՝ 1:3:
Մրցաշարի ավարտից հետո Տաճատ Վարդապետյանը հուզված էր ու չէր կարողանում հիշել թե ինչն՝ ինչպես ստացվեց: Նա Aravot.am-ին ասաց. «Սա իմ կենսագրության ամենապայծառ դիպվածներից է, եթե ոչ՝ ամենապայծառ օրը եւ նվաճումը: Ինչ խոսք, որ ես Մագնուս Կարլսեն չեմ: Պարզապես, շախմատային բախտը ժպտաց, ավելի ճիշտ, անչափ բարեհաճ գտնվեց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատգամավոր թիմակիցները շնորհավորում են Տաճատ Վարդանյանին (ձախից՝ երկրորդը)