«Ազատություն». ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, սակայն Միացյալ Նահանգները չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին:
Քերին, ով տարածաշրջանային այցով ժամանել է Կահիրե և պատրաստվում է առաջիկա օրերին այցելել Իրաք, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վաշինգտոնը իրեն պատասխանատու չի համարում իրաքյան ճգնաժամի համար:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: