ԱԻՆ-ին պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 22-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական հակատու-բերկուլոզային դիսպանսերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արզնու խճուղի 10 հասցեի մոտակայքում բախվել են «ԳԱԶ-31029» մակնիշի 64TՍ610 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 34VR007 պետհամարանիշի, ինչի հետևանքով «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն, ուղևոր Յ. Մ.-ն և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1983թ. ծնված Ա. Ս.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ. բժիշկները Յ.Մ.-ի և Ա.Ա.-ի առողջական վիճակները գնահատվել են բավարար, իսկ Ա.Ս.-ն ստանալով անհրաժեշտ օգնություն դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները: