Նորվեգացի շախմատիստը ծաղիկներ դրեց Տիգրան Պետրոսյանի արձանին:
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն օրերս ԱՄԷ-ում հավասարը չունեցավ նաեւ արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում, այսօր Դուբայից եկավ Երեւան:
Նորվեգացի գրոսմայստերը, որ առաջին անգամ է ժամանում Հայաստան, կարճ ժամանակ է անցկացնելու Հայաստանում, այդ պատճառով նրա օրվա գրաֆիկը խիստ հագեցած է:
Օդանավից վայրէջք կատարելուց մոտ մեկուկես-երկու ժամ անց նա արդեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն էր, որտեղ 12 խաղատախտակների առջեւ պետք է միաժամանակյա խաղի սեանս անցկացներ Հայաստանի մինչեւ 12 տարեկան շախմատիստների հետ: Ժամացույցները գործի դնելուց առաջ, աշխարհի 16-րդ չեմպիոնը ծաղիկներ դրեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոոսյանի արձանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ