Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 95 շենքի բնակիչ 21-ամյա Վազգեն Լալայանը վարելով ВАЗ 2121 մակնիշի 71 QD 100 համարանիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Մարիա», «Կեչառիս» հյուրանոցային համալիրների ճանապարհին Տանձաղբյուր փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Լալայանն ու ուղևոր Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 59 շենքի բնակիչ 20-ամյա Վահե Հակոբջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց: Ճանապարհին Վ. Լալայանը մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի Ծաղկաձորի ջոկի, աշխատակիցները ջոկի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: