Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի հայտարարությունը

Հունիս 22,2014 13:48

Արցախցիներին մինչև հոգու խորքը ցնցեց Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումը, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ինքնաբացահայտումը և նրա օտար տերերի զավթողական քայլերը պատահական չեն ժամանակի և իրավիճակի առումներով: Նրանց թվում է, թե հետպատերազմյան քսան տարիների ընթացքում Հայաստանում (Արցախը ներառյալ) վարված ազգակործան քաղաքականության շնորհիվ հաջողվել է այն աստիճան մոլորեցնել ու կամազրկել մեր ժողովրդին, որ արդեն կարող են սպանել նրա հաղթանակը և խլել Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը:
Մինչդեռ մեր ժողովուրդը շատ պարզ կերպով գիտակցում է, որ այդ հաղթանակը ոչ միայն Արցախի ազատագրումն է և նրա փաստացի միավորումը Հայաստանին, այլև այն շրջադարձային կետը, որի շնորհիվ փոխվեց մեր պատմության վերջին հարյուրամյակների կորստաբեր ընթացքը և նախադրյալներ ստեղծվեցին մեր ինքնիշխան գոյության ու Հայրենիքը քայլ առ քայլ ազատագրելու համար:
Հայաստանյան վարչախումբը մեր երկիրը Եվրասիական Տնտեսական Միության քաղաքական զնդանը մտցնելով, մեզ վերադարձնում նշված շրջադարձային կետից ավելի ետ ընկած ժամանակաշրջանի՝ մինչ 1988-ի ազատագրական պայքարին նախորդած կորստաբեր ընթացքի մեջ:

Նման ընթացքի պարագայում Արցախը և նրա հետ միասին՝ նաև ամբողջ Հայաստանը, հայտնվելու են ռուս-թյուրքական կամքի տիրույթում, ինչը աղետալի կլինի Արցախի և ամբողջ Հայաստանի ու հայության համար:

Այսպիսի զարգացումների հետևանքով Արցախը և ամբողջ Հայաստանն ու հայությունը զրկվելու են իրենց ճակատագիրը տնօրինելու կամքից ու հնարավորությունից և մանրադրամ են դառնալու տարածաշրջանում տեղի ունենալիք հերթական աշխարհաքաղաքական առևտրի մեջ: Եվ, ամենայն հավանականությամբ, ինչպես արդեն եղել է մեր պատմության ընթացքում, հանուն ռուս-թյուրքական բարեկամության մենք նախ կորցնելու ենք Արցախը, ապա՝ նաև Հայաստանն ամբողջությամբ:
Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մասնակիցներս, արձանագրում ենք, որ Արցախը ոչ միայն մեր պատկերացումներում, այլև փաստացի Հայաստանի մաս է:

Մենք հայտարարում ենք, որ վճռական ենք և մեր այդ պատկերացումներին համապատասխան ստեղծում ենք «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտե՝ ինչպես նշված, այնպես էլ հնարավոր այլ սցենարներով պայմանավորված վտանգների պարագայում մեր ժողովրդին ոտքի հանելու, Արցախը ներքին և արտաքին թշնամիներից պաշտպանելու ու նաև իրավաբանորեն Հայաստանի մաս դարձնելու նպատակով:

Որպես մեր նախաձեռնությունը կյանքի կոչելու մեկնարկ, «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեն նախատեսում է առաջիկա օրերին հանրահավաք անցկացնել Ստեփանակերտում և ժողովրդին իրազեկել մեր հետագա քայլերի մասին:

Մխիթար Ավետիսյան
Քերոբ Ղազարյան
Վահան Բադասյան
Գրիշա Հայրապետյան
Արթուր Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հազիվ մի հրապարակում եղավ, որում Արցախ հասկացությունը շատ ճիշտ ձեւով էր գործածված Հայաստան հասկացության հետ՝ այսինք ստորադասաբար, ոչ թե համադասաբար: Արցախը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետություն է: Դա հաստատված է 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ եւ ԼՂԻՄ ԱԽ համատեղ որոշմամբ, 1990թ. մայիսի 20-ին կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններով եւ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրով: Ինչ վերաբերվում է մեր պատկերացումներին, ապա եթե Արցախը մեր պատկերացումներում Հայաստան չէ, բա ի՞նչ է ու ի՞նչ գործ ունենք այդ դեպքում նրա հետ: Արցախը պարտադրորեն պիտի ընկալվի որպես Հայաստան: Հրապարակային խոսքում պիտի արգելվի այսպես կոչված ԼՂՀ անունը, մեկընդմիշտ պիտի մոռացվի հայկական երկու պետություն տխմարաբանությունը: Չպիտի լինի ընկալումային ոչ մի տարբերություն, տարանջատում Արցախի ու Լոռվա, Արցախի ու Շիրակի միջեւ: Շուտափույթ կերպով մեր խոսքում, մեր ընկալումներում պիտի հասնենք սրան, հակառակ դեպքում, այո, կկորցնենք ամեն ինչ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30