Տեսնես՝ հայերենի նույն ուսուցի՞չն են ունեցել այս բոլոր գործիչները:
Սա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի արդարացումն է՝ ի պատասխան մեղադրանքների, թե իր օգնությամբ ՀՀԿ-ն քվորում ապահովեց հունիսի 19-ին. «Նախ, իմ օգնությամբ չի ապահովվել, որովհետեւ սկզբում 63 գրանցում է եղել, իսկ քվորման համար անհրաժեշտ էր 66»։
Իսկ սա էլ Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքից է. «ՀՀԿ-ում, որ քվորման խնդիր լիներ, էսօր դու ինձ չէիր հարցնի: Ես 7 անգամ ասել եմ, որ ընդամենը տեխնիկական խնդիր էր, որովհետեւ առաջին անգամ էինք ժամը 11-ին նիստ սկսում, դրա համար շփոթվել էին»:
Ժամանակին նույն հոլովաձեւը նիստերը վարելիս օգտագործում էր նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը. «Քվորման բացակայության պատճառով նիստն ընդհատվում է»:
Կարդացեք նաև
Եվ այդ ժամանակ մի խումբ, որի մեջ էին մասնավորապես Վասակ Դարբինյանը, Վահրամ Մարտիրոսյանը՝ փորձեցին պատկերացնել, թե ինչ հոլովման շնորհիվ են հասել «քվորման» բառաձեւին: Ահա նրանց կազմած այդ ցուցակը:
Ուղղական հոլով– քույր
Սեռական հոլով– քվոր
Տրական հոլով– քվորման
Հայցական հոլով– քվորը
Բացառական հոլով– քվորից
Գործիական– քվորով
Ներգոյական– քվորում
Աննա ջան, հուշենք, թող քիր ձեւն էլ գործածեն, հետաքրքիր կլինի, մանավանդ կոչական հոլովով՝ քիրա….