Նրա թիմակից Կարեն Աբգարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Կատովիցեում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկան երիտասարդների աշխարհի առաջնությունում երեկ երեկոյան պայքարն ավարտեցին 50, 60, 74 եւ 96 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանցի 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, հասավ եզրափակիչ, որտեղ դժվար պայքարում հաղթեց նաեւ Ֆրանսիան ներկայացնող Յասին Օզային եւ նվաճեց իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչումը:
Նրա թիմակից Կարեն Աբգարյանը՝ 96 կգ, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ