Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղանակը կպայմանավորվի Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ

Հունիս 22,2014 10:28

Հունիսի 22-ին և 23-ին եղանակը կպայմանավորվի Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ: Կդիտվի փոփոխական ամպամածություն, 22-ին օրվա 2րդ կեսին առավելապես հյուսիսային կեսում սպասվում է, 23-ին` օրվա 2րդ կեսին ամենուրեք հնարավոր է անձրև և ամպրոպ, 22-ին հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, առանձին վայրերում հավանական է հորդառատ անձրև ու կարկուտ: Հարավային շրջաններում առանց էական տեղումների եղանակն առայժմ կպահպանվի: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 4-6աստ, բացառությամբ Արարատյան դաշտի: Օդի ջերմաստիճանի այսպիսի կտրուկ տատանումները խիստ բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Հետևեք ձեր առողջությանը: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից:

Երեւանում հունիսի 22-ին` առանց տեղումների, 23-ին երեկոյան տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը գիշերը +18+21, ցերեկն ստվերում +33+36, երեկոյան +23+25: Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել ինքնազգացողության վատթարացում, տարեց մարդկանց խորհուրդ է տրվում հունիսի 20-ից 22-ն անց կացնել տանը:

Աղբյուր՝ www.weather.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30