Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին SHAMSHYAN.com-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից:
-Պարոն Աղաբաբյան, Ազգային ժողովի շենքի առջև միջադեպ է տեղի ունեցել Ձեր և «Դեմ եմ» շարժման ակտիվիստների միջև: Ըստ լրատվամիջոցների՝ ակտիվիստները մանրադրամ են նետել Ձեր կողմը, իսկ Դուք կարծես թե անպատվել եք նրանց: Ինչպե՞ս կմեկնաբանեք միջադեպը:
-Հայաստանի Հանրապետության փողը մեր պետականության սիմվոլն է: Օրենքն արգելում է ոչնչացնել, փչացնել և անարգել դրամը, որովհետև բացի նյութական արժեք լինելուց՝ այն նաև խորհրդանիշ է: Չեմ ուզում կրկնել այն բառը, որն ուղղեցի խուլիգանական պահվածք դրսևորած երիտասարդներին, սակայն մնում եմ նույն կարծիքին. հայկական դրամի հանդեպ անպատվաբեր վերաբերմունքն առնվազն արժանի է վատ խոսքի:
Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»