Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինացված պանիր

Հունիս 22,2014 13:45

Այս համեղ եւ տպավորիչ նախուտեստը շատ լավ համադրություն է ինչպես գինու, այնպես էլ գարեջրի եւ նույնիսկ՝ օղու համար: Որպեսզի հաջող ստացվի, պետք է վերցնել բրինզա տեսակի սպիտակ պանիր, կարելի է մեր հայկական ոչխարի պանիրը կամ չանախն էլ փորձել, պետք է որ դրանցով էլ լավ ստացվի:

marinacvac_panir-4

Անհրաժեշտ մթերքները

Սպիտակ, պինդ պանիր, ցանկալի է՝ բրինզա- 400 գրամ
Սոխ- 2 գլուխ
Սխտոր- 5 պճեղ
Սպիտակ գինի- 100 գրամ
Սպիտակ քացախ, ցանկալի է՝ խաղողի, եթե չկա՝ խնձորի- 2 ճաշի գդալ
Բուսական (ցանկալի է ձիթապտղի) յուղ
Հազրեվարդ (ռոզմարին)- եթե թարմը գտնեք՝ 2 ճյուղ, եթե ոչ՝ 1 ճաշի գդալ չորացրած
Սեւ (կամ գույնզգույն) հատիկավոր պղպեղ

 

Պատրաստման եղանակը

Պանիրը կտրատեք խորանարդիկներով: Սոխը՝ օղակներով, սխտորը՝ երկայնքով՝ բարակ-բարակ: Պղպեղները ջարդեք, բայց մի աղացեք: Կարող եք թեթեւակի հարվածել ծանր բաժակով կամ ապակե տարայով:

Սկսեք հավաքել:

marinacvac_panir-3
Ապակե մեկ լիտրանոց բանկայի մեջ սկսեք շերտերով շարել պանիրը, վրան սոխը, սխտորը, թարմ կամ չորացրած հազրեվարդը, պղպեղները, հաջորդ շերտը՝ կրկին պանիր, ապա սոխ, սխտոր, համեմունքներ: Շարեք՝ մինչեւ լցնեք տարան, բայց մի սեղմեք պանիրն ու սոխ-սխտորը:

marinacvac_panir-2
Սպիտակ գինու վրա ավելացրեք քացախը, լցրեք պանրի վրա: Ինչքան որ տեղ մնա՝ ավելացրեք ձեթը: Պետք է ամբողջությամբ ծածկվի: Հավանաբար 250 գրամի չափ բուսական յուղի կարիք կլինի:

Ամուր փակեք կափարիչով եւ դրեք սառնարանը 10-14 օր: Ավելի վաղ միտք չունի բացելը, որովհետեւ դեռ լրիվ հասունացած չի լինի:
Այս նախուտեստը համեղ է նաեւ լոլիկի եւ ձիթապտղի հետ խառնած՝ որպես աղցան: Կամ պարզապես սեւ հացով՝ որպես թեթեւ հետճաշիկ:
Բարի ախորժակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30