Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Պահանջում եմ, որ մեկս մյուսին հավատանք» (տեսանյութ)

Հունիս 21,2014 23:25

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոչ իշխանական քառյակի հայտարարությունը, որով նրանք անվավեր են համարում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քվեարկությունը՝ պնդելով, որ քվեարկությունը կեղծվել է, եւ հետո էլ իրենց պնդմանը՝ ցույց տալ քվեարկության պատկերը, խորհրդարանի ղեկավարությունը չի արձագանքել, դրանով իսկ ամրապնդելով համոզմունքը, որ, իսկապես, դահլիճում չկար բավարար թվով պատգամավոր:

Վահրամ Բաղդասարյանը ցույց տվեց տպված ցուցակը: «Ես այս պատկերը տրամադրել եմ անխտիր բոլորին: Եվ եթե որեւէ մի խախտում կգտնեն, ես պատրաստ եմ այդ խախտման համար պատասխան տալ, եւ իրոք բարձրաձայնել, որ իրենց հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

Բնականաբար, ես որպես իմ գործընկերներ եւ ընկերներ՝ ես իրենցից պահանջում եմ, որ մեկս մյուսիս հավատանք: Իրենք գիտեն, որ ես ընդհանրապես երբեք չեմ խաբում մարդկանց: Ես ասել եմ, որ կատեգորիկ արգելել ենք, որ մեկը մյուսին արջի ծառայություն մատուցի, մեկը մյուսի փոխարեն քվեարկի: Ավելի լավ է՝ ինչ-որ օրենք չանցնի, եւ մարդիկ պատասխանատվություն կրեն իրենց անբարեխիղճ աշխատանքի համար, որ դահլիճ չեն գալիս, քան ամեն անգամ մենք նման աժիոտաժի մեջ ընկենք: Խնդրեմ, պատկերը սա է՝ ցուցակը նայեք, մեկ առ մեկ, նույնիսկ այնտեղ մարդ կա, 41 ընտրատարածք, Հակոբ Հակոբյան, որը դահլիճում հինգ րոպե ուշացավ, եւ նորից քվեարկած չէ: Եվ եթե այդ ամբողջ ցուցակի մեջ կգտնեք մի մարդ, որը ներկա չի եղել, կամ որը քվեարկել է ուրիշի փոխարեն, ես պատրաստ եմ ինքս միանալ իրենց հայտարարությանը եւ ասել, որ եղել է խախտում: Պատահական չէր մեր վրդովմունքը: Հաշվում է 64 մարդ, կամ նախագահությունում նստած երեքին չի հաշվել, կամ ուղղակի… չկա նման բան, չի կարելի նման տիպի ապատեղեկատվություն տրվի հասարակությանը»:
Մեր դիտարկմանը, որ ընդդիմությանը չտվեցիք քսան րոպե ընդմիջումը, ինչը սահմանված է կանոնակարգով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց. «Առաջին քվեարկությունը, երբ եղավ, որ արտահերթ նիստը շարունակվի մինչեւ ավարտը, այդ ժամանակ հայտարարվեց քվեարկություն, նոր նրանք ուզեցին քսան րոպե: Դրանից հետո կուտակայինի քվեարկությունից առաջ քսան րոպե ուզեցին, տվեցինք: Առաջին դահլիճ մտնելուց հետո ԱԺ նախագահը ընթերցեց, որ մենք պետք է նիստը շարունակենք մինչեւ օրակարգը սպառելը, եւ երբ հայտարարվեց քվեարկություն, նոր Լ.Զուրաբյանը վարման կարգի վերաբերյալ ձեռք բարձրացրեց, բայց արդեն հայտարարված էր քվեարկություն: Հաջորդը կուտակայինի քվեարկությունն էր, քսան րոպե ընդմիջումը տրվեց, գնացին, հետո վերադարձան դահլիճ, քվեարկությունը եղավ, վաթսունյոթ հոգի, մեկ առ մեկ, կարող եք նայել… մեկն էլ՝ 41 ընտրատարածքի պատգամավորը, ուշացումով մտավ, ձեռքը մեկնեց, որ կողմ, մենք թույլ չտվեցինք, որ հաշվեն, կարող եք նայել, թող բարի լիներ ժամանակին գալ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    ՀՀԿ-ն ամեն քվեարկությունից հետո՝ ցուցակ է՞ տպում, թե այս անգամ ,արդեն կանխատեսել էին, դեպքերի նման զարգացումներ.

  2. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Հեռուստաէկրանից պարզ երևում էր էշարմազանովի ,,ձեռ ու ոտ,, ընկած անհանգստությունը , քատուղարության պետ Թաթուլի անընհատ հայտնվեը նախագահությունում և այլն….
    Այսքանից հետո վահրամ բաղդասարյանը ,,պահանջում ,, է…
    Էդ մենք ենք պահաջում, որ լալկվեք ու հեռանաք ասպարեզից…

    (Տավուշ)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30