Այսօր Կազանում մեկնարկեց ծանրամարտի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) աշխարհի առաջնությունը:
Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է երկու ծանրորդ՝ 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը եւ 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը: Նրանք տղաների մրցակցության 45 երկրների իրենց 149 հասակակիցների հետ պայքարելու են մեդալների համար:
Կազանում հանդես է գալու եւս մի պատանի հայ ծանրորդ: Ռուսաստանն աղջիկների 69 կգ քաշային կարգի «A» խմբում հայտավորել է Անի Սարգսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ աշխարհի առաջնության կայքէջի