Արշակ Զաքարյանի խոսքերով՝ հերթական ավտոերթը սկսելուց անմիջապես հետո Ճանապարհային ոստիկանությունը փակել է փողոցը ՝ պատճառաբանելով, որ նախաձեռնության անդամները խոչընդոտում են երթեւեկությանը
«Մենք կողմ ենք անվտանգ երթեւեկությանը, եւ մենք բողոքում ենք արհեստականորեն ստեղծված խոչընդոտների, վատ գծանշումների, վատ ճանապարհային նշանների դեմ, որոնք ստեղծված են մարդկանց ծուղակի մեջ գցելու համար»,- այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարեց «Դուրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ հունիսի 19-ին պետք է կայանար իրենց հերթական ավտոերթը, բայց երթը սկսելուց անմիջապես հետո Ճանապարհային ոստիկանությունը փակել է փողոցը՝ պատճառաբանելով, որ նախաձեռնության անդամները խոչընդոտում են երթեւեկությանը: Սակայն Արշակ Զաքարյանը համարում է, որ դա ակնհայտորեն սուտ է, քանի որ իրենք դեռ չէին էլ սկսել բողոքի ակցիան: Նրա պնդմամբ՝ այնուհետեւ ոստիկանները վարորդներին հրամայել են հեռացնել մեքենաները, եւ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ մեքենաներում մարդիկ են եղել՝ իրենք էլ քարշակներով հեռացրել են մեքենաները.
«Մինչեւ նախկին Հայրենիք կինոթատրոն ճանապարհը փակ էր, խցանում էր, խցանման մեջ էր հայտնվել նաեւ Շտապ օգնության մեքենան, մարդիկ սկսել էին վատանալ, եւ մենք փորձում էինք այդ ամենը բացատրել ոստիկաններին: Իհարկե՛, չուշացավ պարոն փրկիչ Օսիպյանը, որն այնտեղ հայտնվեց իր Հատուկ նշանակության զորքերով, եւ մենք անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում են սադրանքներ լինել, բոլորս ոչինչ չենք անում: Բայց անելու բան էլ չկար, Օսիպյանը հրամայեց՝ ակտիվիստներին տանել, նրանք էլ մեքենաների մեջից գողանում էին իրենց ճանաչած ակտիվիստներին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին շրջանառվող խոսակցություններին՝ պարոն Արշակյանը բացականչեց. «Ժողովո՜ւրդ, եկե՛ք գնենք այդ կարմիր գծերն ու վերացնենք»
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ