Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուրիշ տեղ չկա՞ փող աշխատելու». Շուշան Պետրոսյանը՝ Գառնիի, Զվարթնոցի տաճարների շուրջ բարձրացված աղմուկի մասին. Medialab.am

Հունիս 21,2014 21:27

Վերջին օրերին Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության շուրջ ծագած աղմուկի մասին «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին:

-Տիկին Պետրոսյան, այս օրերին ականատես ենք լինում, որ Գառնիի, Զվարթնոցի տաճարների տարածքները վերածվում են կերուխումի տարածքների: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:
-Շատ վատ, ո՞նց կարող եմ դա գնահատել: Ես ունեմ հետաքրքիր օրինակ: Արևմտյան Հայաստանում էինք, հանդիպեցինք «Ակունք» խմբին: Գնացինք Անի, պետք է ինչ-որ համար երգեին և նկարահանվեր: Հնչեց զուռնան, սկսեցինք պարել, մեկ էլ մի կին մոտեցավ. հնէաբան թրքուհի էր: Նա սկսեց խնդրել և պահանջել, որպեսզի չհնչի այդ երաժշտությունը, որովհետև վիբրացիաներն անգամ կարող են վնասել այն շինություններին, որոնք պահպանվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից: Դրան ես ականատես եմ եղել, այս քանի օրերին ես անընդհատ այդ դեպքն եմ հիշում: Ես չեմ կարողանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իրար կողքի ուտել-խմելը և մեր պատմության լավագույն գոհարները դնելը:
-Մշակույթի նախարարությունը դա նորմալ է համարում՝ նշելով, որ պատմամշակութային ժառանգություն համարվող այդ տարածքները վարձակալությամբ տալը նաև լուծում է այդ տարածքների պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հարցը: Սա արդարացվա՞ծ պատճառաբանություն է:
-Ուրիշ տեղ չկա՞ փող աշխատելու, թող ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպեն, հին ֆիլմերի դիտումներ կազմակերպեն: Այնքան տարբերակներ կան, որ կարող են կիրառել: Հենց այդ մի քանի նմուշը, որ հասել են մեզ այսօր, պետք է նման ձևո՞վ օգտագործվեն: Կոտորվեցինք, մի քանի բան է մնացել, ծովից-ծով Հայաստանից մնացել են այս մի քանի հուշարձանները: Էլ տեղ չկա՞, չեմ հասկանում:
-Այսինքն, այսօր պաշտոնյաների ուտել-խմելու սովորությունը տեղափոխվում է հուշարձանների տարա՞ծք:
-Դուք ասացիք: Ես կարծում եմ, որ փող աշխատելու շատ ուրիշ միջոցներ կան՝ ավելի բարեկիրթ: Աշխարհում շատ երկրներում տարածված է հուշարձաններից ոչ հեռու տարածքում նման գործողություններ սահմանելը, և Բեյրութում եմ դա տեսել, և Հալեպում, շատ տեղերում, բայց ոչ հենց իր տարածքում: Այսինքն՝ ինքը պահպանվում է, պատմության այդ մի էջը պահպանվում է: Ոչ հեռու տարածքում այդ ամենն իրականացնել հնարավոր է, բայց ոչ հուշարձանի տարածքում: Ճիշտն ասած, ես պատվիրատուներին չեմ մեղադրում, ես համաձայնողների արարքն եմ քննարկում, համաձայն չեմ և մեղադրում եմ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30