«Ամբողջ աշխարհում ընդունված աշխատանքի ձեւ է, երբ օրենսդիր մարմնում փոքրամասնությունը, ոչ իշխանական ուժերը, իմանալով, որ իրենց քվեարկությամբ զուտ թվային իմաստով չեն կարող ազդել այս կամ այն օրենքի նախագծի ընդունմանը կամ տապալմանը, քաղաքական որոշում են ընդունում եւ լքում են խորհրդարանի դահլիճը, մեր երկրի խորհրդարանը եւս այս իմաստով բացառություն չի: Ես հարգում եմ մեր ոչ իշխանական ուժերի խմբակցությունների որոշումը՝ գրանցվել եւ ապա բոյկոտել արտահերթ նիստի աշխատանքը, դա նրանց սահմանադրական իրավունքն է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանի արտահերթ նիստում տեղի ունեցած զարգացումներին, երբ քառյակը ներկայացնող ոչ խորհրդարանական ուժերը բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Մյուս կողմից, պատգամավորը կարծում է, որ առավել արդյունավետ է կառուցողական աշխատանքը, ուստի, հույս ունի, որ աշնանային նստաշրջանում օրենսդիր մարմինը կլինի ավելի համախմբված եւ հանդուրժող եւ «կփորձենք աշխատել միասին»:
«Իրականում, բավականին դժվարին նստաշրջան էր, արտահերթ նիստերով եւ ծավալուն օրենսդրական նախագծերով, եւ հասկանալի է, որ երբեմն նաեւ կարող են ոմանց նյարդերը տեղի տալ, ամառային արձակուրդներից առաջ սա եւս պետք է հասկանալի լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ճտերն աշնանն են հաշվում…