Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ Աֆրիկյանների շենքն անգին է եւ ամեն գնով պետք է պահպանվի
Այսօր՝ հունիսի 21-ին, Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող ակտիվիստներին միացավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ եկել է երիտասարդներին սատարելու:
Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Աֆրիկյանների շենքը ներկայացնում է հին Երեւանը եւ հայ հասարակության համար պետք է, որ այն մեծ արժեք ունենա եւ ամեն գնով պետք է պահպանվի.
«Մարդիկ ասում են, թե որտե՞ղ է հին Երեւանը. իշխանություններն իրենց ձեռքերով քանդում են հին Երեւանը: Այս շենքը մեծ արժեք ունի՝ անգին է եւ բոլոր սերունդների ներուժով պետք է պահպանվի»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նա պայքարելու շենքի համար, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց՝ պայքարի բոլոր ձեւերով՝ «Ճնշում դատարան, եւ ամենակարեւորը ամբողջական իշխանափոխություն, այն իշխանափոխությունը, որը կբերի երկրին իրավական իշխանություն եւ որը հաշվետու է իր ժողովրդին»:
Երբ ակտիվիստները, հարվածելով թիթեղյա պարիսպին, պահանջում էին դադարեցնել ապամոնտաժումը «Ժառանգության» ղեկավարը միացավ նրանց:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ