Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը աշխատելու է նաեւ կիրակի
Այսօր՝ հունիսի 21-ին, «Պահպանենք Աֆրիկյաններ ակումբի շենքը» նախաձեռնության անդամները կրկին շինության տարածքում էին: Նրանք, հարվածելով շենքի թիթեղյա պարիսպին, պահանջում էին դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, սակայն ոստիկանները պահանջեցին՝ դադարեցնել, քանի որ խանգարում են բնակիչներին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նախաձեռնության անդամները իրենց բողոքի ակցիայի ընթացքում դիմեցին նաեւ ապամոնտաժող վարպետներին, պահանջելով դուրս գալ շինհրապարակից եւ դադարեցնել աշխատանքը, այլապես իրենք կանցնեն գործողությունների: Ի պատասխան նրանց շինարարները խորհուրդ տվեցին դիմել վարչապետին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ակտիվիստները դիմեցին նաեւ ոստիկաններին՝ հայտարարելով, որ օրենք է խախտվում, սակայն ոստիկանը նրանց խորհուրդ տվեց սպասել արդարադատության որոշմանը, իսկ այն հարցին, թե իրենք դատարանի որոշումները չեն իրականացնում, նա պատասխանեց՝ «Չկա նման բան»:
Մանրամասները՝ տեսանյութում.
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբը» նախաձեռնության անդամներին մոտեցավ նաեւ Աֆրիկյանների ակումբի շենքի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչ: Նա նախաձեռնության անդամներից պահանջեց դադարեցնել աղմուկը. «Հիվանդ մարդ կա»: Բնակիչը առաջարկեց նրանց փոխել պայքարի միջոցն այնպես, որ չխանգարեն տարածքի բնակիչներին: Ակտիվիստները խորհուրդ տվեցին նրան եւ շենքի մյուս բնակիչներին միանալ պայքարին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մինչ նախաձեռնության անդամները կրկին հարվածում էին թիթեղներին եւ պահանջում դադարեցնել ապամոնտաժումը, ոստիկան մոտեցավ նրանց եւ հայտնեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչ է եկել: Մշակութային նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Մշակույթի նախարարությունը թույլատվություն չի տվել եւ թերի փաստաթղթեր կան, հետեւաբար՝ ապամոնտաժումն ապօրինի է:
Աֆրիկյանների ակումբի շենք այցելեց նաեւ Մշակույթի նախարարության մեկ այլ ներկայացուցիչ Արմեն Ափրոյանը, որը լրագրողների հետ զրույցում նշեց, թե խնդիրը քննարկման փուլում է եւ իրեն հայտնի չէ, երբ պարզ կդառնա շենքի ճակատագիրը եւ նրանք այդ խնդրի շուրջ աշխատելու են վաղը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի:
«Կիրակի օրը սովորաբար չենք աշխատում, միայն հատուկ դեպքերում, այս դեպքում աշխատելու ենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ