Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ կկատարվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի

Հունիս 21,2014 19:15

Հունիսի 24-ին՝ ժամը 19.00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի կունենա հսկման ժամերգություն: Ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի:

Ժամերգությանը մասնակցելու են ԱՀԹ քահանայից դասը և բոլոր եկեղեցիների համայնքների անդամներ:
Սա «100 ամյակին ընդառաջ» ծրագրի երկրորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ:

Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն:
Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» Ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան):

Ֆիլմի դիտումից հետո երիտասարդները կազմակերպել էին քննարկում՝ «Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ինչ-որ բան կփոխի. այո՞, թե՞ ոչ» թեմայով: ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներից կազմված թիմը իր տեսակետն ու տեսլականը պաշտպանելով բանավիճում էր «Միասին» ՀԿ-ի թիմի հետ: Կողմերից յուրաքանչյուրը փորձում էր փաստերով ու եզրահանգումներով ապացուցել իր տեսակետը: ԱՀԹ երիտասարդների պնդմամբ Թուրքիան չի կարողանա խուսափել ընդունումից և դա կհանգեցնի փոխհատուցման: Իսկ ընդդիմադիր կողմի կարծիքով ընդունումը որևէ կերպ չի ազդի աշխարհաքաղաքականության վրա, քանի որ գերտերությունները մինչև հիմա ճնշում չեն գործադրում Թուրքիայի վրա, և նա էլ մինչ այժմ զիջումների չի գնացել:
Ծրագրի հաջորդ հանգրվանը տեղի կունենա հուլիսի 24-ին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30