Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնությունը նոր օրենսդրական առաջարկի նախագիծ է ներկայացնում

Հունիս 21,2014 19:00

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

 

 Նոր օրենսդրական առաջարկի նախագիծ

Երևան քաղաքում միշտ քանդվում են տարբեր տեսակի պատմամշակութային ճարտարապետական հուշարձաններ, պատկան մարմինները հայտարարում են, որ այդ շենքերը հավաքվելու են քաղաքի կենտրոնում, իսկ շենքերը վերակառուցվելու են այդ տարածքում:

Նախագծի մասին խոսվում է արդեն շուրջ 10 տարուց ավելի, սակայն մինչև այժմ որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ: Բացի այդ, ԶԼՄ-երով ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ, թե ինչ անխնամ վիճակում են գտնվում այդ քանդված շենքերի մնացորդները, որոնք պետք է վերակառուցվեն:

Կարևորելով մեր պատմամշակութային ժառանգության պահպանությունը, մենք առաջարկում ենք ստեղծել պատասխանատվության ինստիտուտ, ինչի արդյունքում յուրաքանչյուր որոշում կայացնող, մասնագետ, փորձագետ կամ այլ պատասխանատու անձ կունենա իր պատասխանատվության մասը` եթե ապագայում դրանք չվերակառուցվեն կամ չվերանորոգվեն: Առաջարկում ենք նաև արգելել, որ նմանատիպ շինությունները քանդվեն կամ տեղափոխվեն իրենց բնական միջավայրից, իսկ արդեն քանդվածները պետք է անհապաղ վերակառուցվեն ու վերականգնվեն:

Ճիշտ է՝ այս դիմումը ուղղում ենք կոնկրետ Հին Երևան նախագծի համար, բայց այն կարող է ավելի լայն տարբերակ դառնալ ու վերաբերվել Հայաստանի նմանատիպ արժեքներին:
Որպես պատասխանատվության միջոց մենք դիտարկում ենք գույքային բռնագանձումներից մինչև ազատազրկում, եթե պատասխանատուների հանցավոր անփութության կամ սխալի դեպքում դրանք ոչնչանան: Նման օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել այս հուշարձանների գոյությունը և դրանց փոխանցումը մեր ապագա սերունդներին:

Ակնկալում ենք Ձեր հստակ դիրքորոշումն այս հարցում: Պատրաստակամ ենք օգնելու նախագծի մշակման աշխատանքներին:

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30