Բելառուսում ազատ է արձակվել քաղբանտարկյալ համարվող իրավապաշտպան Ալես Բելացկին:
«TUT.BY»-ի փոխանցմամբ, «Վեսնա» իրավապաշտպանական կենտրոնի ղեկավարին ազատ արձակելու մասին հայտնել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը:
Բելացկուն ազատ արձակելու մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Նա միայն զանգահարել է կնոջը և ասել, որ գնացքում է և տուն է գալիս:
Ալես Բելացկին ձերբակալվել է 2011թ. օգոստոսի 4-ին և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման խոշոր չափի եկամուտներ թաքցնելու մեղադրանքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ