«Դեմ եմ» նախաձեռնության անդամներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց Կուտակային կենսաթոշակի մասին լրացված օրենքի երկրորդ ընթերցման հետ կապված:
Նախաձեռնության անդամները Ազգային ժողով են եկել փուչիկներով եւ ԱԺ մուտքի դիմաց դրել են մանրադրամներ, որոնք ունեն 67 թվի տեսքը:
Նախաձեռնության անդամ Նարինե Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ փուչիկները պատգամավորներն են եւ իրենք մեծացրել են, որ հետագայում պայթեցնեն, իսկ 67 թիվը խորհրդանշական է, քանի որ հենց այդքան է կողմ քվեարկող պատգամավորների քանակը.
«Արդեն քանի օր է` մենք նրանց համար դրամահավաք ենք կազմակերպում, որովհետեւ ինչպես տեսնում ենք, նրանք չեն ուզում իրենց ձեռքերը մեր գրպաններից հանեն: Մենք էլ որոշել ենք միանգամից հանել տալ, որ մնացած հարցերում էլ չխառնվեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ