Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը բացատրում է, թե ինչո՞ւ է Քառյակն անվավեր համարում քվեարկությունը (Տեսանյութ)

Հունիս 21,2014 17:49

Այսօր ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի քառյակի հրավիրած ասուլիսի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարը բացատրեց, թե ինչու է քառյակն անվավեր համարում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քվեարկությունը: Հիշեցնենք, որ օրենքն ընդունվեց պատգամավորի քվեարկության արդյունքում, սակայն քառյակը վստահ է, որ քվեարկել է ընդամենը 64 պատգամավոր:

Լեւոն Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ն իր դիմաց խնդիր էր դրել՝ ինչ գնով ուզում է լինի՝ այդ օրենքն անցկացնել. «Հիմա մենք ինչի՞ ենք անվավեր համարում կուտակային այդ օրենքը, որովհետեւ 20 րոպե ընդմիջումից հետո նախագահողը անմիջապես պարտավոր է դնել քվեարկության նախագիծը, բայց նախագահողը ուղիղ քսան րոպե հրավիրում էր պատգամավորներին նիստի, այսինքն, նախագահողի պահվածքը վկայում էր, որ քվորում գոյություն չունի, եւ ինքը, խախտելով ԱԺ կանոնակարգը, փորձում էր այդ քվորումն ապահովել: Հետո ինչ-որ պահից, երեւի ինչ-որ մարդիկ եկել էին, կամ իրենք տեսան, որ արդեն շատ ձգձգել չի լինի, նրանք հայտարարեցին քվեարկություն, եւ հայտարարեցին 67 ձայն, մենք պահանջեցինք պատկերը, պատկերը չտվեցին: Ես այս ամեն ինչից կարող եմ եզրակացնել, որ քվեարկությունը տեղի է ունեցել կոպտագույն խախտում օրենքի, ուստի համարում ենք անվավեր: Իրենց այս գործողություները բումերանգով խփելու են իրենց: Երբ որ ես ասում եմ՝ ինչ ցանել են, դա կհնձեն, դա նշանակում է, որ սրա հետեւանքներն իրենք շատ արագ կտեսնեն: Չի կարելի անարգել օրենքները, ժողովրդին, ժողովրդավարության սկզբունքները եւ մտածել, որ ամեն ինչ սահուն է անցնելու: Սա միայն նշանակում է, որ մեր դիրքորոշումներն այսուհետ շատ ավելի կոշտ են լինելու աշնանը, քան, եթե իրենք գնային համագործակցության, հանրային քննարկման սկզբունքներով, ինչ-որ եզրեր գտնելու սկզբունքով»:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ավելացրեց, որ աստվածաշնչյան «Ինչ որ ցանես՝ այն կհնձես» կանոնը Հանրապետականի դեպքում պետք չի ուղիղ տեքստով ընդունել. «Նրանք ՀՀԿ-ի գործելաոճ են ցանում, բայց հնձելու են ոչինչ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30