Վերջերս կարդացի «Գաղտնիքը» գիրքը, որում ներկայացված տեսությունն ինձ դուր է եկել (կա նաեւ նույն բովանդակությամբ ֆիլմը): Շատ հակիրճ գաղափարը հետեւյալն է. երբ դուք կենտրոնանում եք այն բաների վրա, որոնք ՉԵՔ ՈՒԶՈՒՄ, դուք այդ՝ ձեր չուզած բաներն էլ ստանում եք, այն էլ՝ տասնապատիկ ավելի շատ: Երբ մտասեւեռվում եք չուշանալու վրա, ուշանում եք, երբ կենտրոնանում եք չչաղանալու վրա, չաղանում եք, երբ անընդհատ բողոքում եք ձեր աղքատությունից, ավելի եք աղքատանում:
Գրքի հեղինակները բացատրում են դա նրանով, որ մտքերի բնագավառում նույնպես գործում է ձգողականության օրենքը՝ բացասական մտքերն այդպիսով «քաշում» են նոր բացասական մտքեր եւ նույնատիպ երեւույթներ: Դուք, ասում են նրանք, տիեզերք եք ուղարկում բացասական ազդանշաններ եւ հենց դրանց իրագործումն էլ ստանում եք: Բայց նույն մեխանիզմը գործում է նաեւ դրական մտքերի դեպքում: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում կենտրոնանալ այն բաների վրա, որոնք դուք ՈՒԶՈՒՄ ԵՔ:
Գուցե կիրառենք դա նաեւ հասարակակա՞ն պրակտիկայում: Փորձենք երբեմն խոսել այն մասին, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեր տունը, այգին, մեր փողոցը, քաղաքը, երկիրը: Դա, իհարկե, այնքան էլ հետաքրքիր չէ լսել կամ կարդալ: Տհաճ դեպքեր իրար պատմելը եւ դրանցից «աղետալի» եզրակացություններով իրար վախեցնելը շատ ավելի «ուտվող» է: Բայց այդպիսով դու «ձգողականության ուժով» մոտդ ես քաշում էլ ավելի տհաճ դեպքեր, էլ ավելի աղետաբեր տրամադրություններ:
Պատկերացնո՞ւմ եք նախընտրական քարոզարշավ, որի ժամանակ որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ խոսում է ոչ թե այն մասին, թե ինչպիսի սրիկաներ, տականքներ եւ հրեշներ են նրա մրցակիցները, այլ բացառապես այն մասին, թե ինչպիսի տեսլական ունի երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի կազմակերպման մասին: Նման ուժ կամ գործիչ աշխարհում չկա: Հայաստանում՝ առավել եւս:
Արամ Աբրահամյան
Տեղափոխվեք «Հ1» աշխատելու..))).. «Միայն հաճելի լուրեր»ը նրանց նշանաբանն է..)))..
Համ էլ կնպաստեք, Սերժի ասած, «գաղջ մթնոլորտի» ցրմանը..)))..
Հիշեցի Չեռնոբիլի աղետը..))).. Պայթած ատոմակայանի կողքին՝ Կիևում, Երեխաները մայիսի 1-ի ցույցի են մասնակցում…))).. Հերթով ուշաթափվում են, ընկնում ասֆալտին… շտապ օգնությունը նրանց հատ-հատ հավաքում է.. բայց ոչ մի «գաղջ» մթնոլորտ չկա..))).. բոլորը գոհ են ու երջանիկ…)))..