Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ էր ակնարկում Մարգարիտ Եսայանը (Տեսանյութ)

Հունիս 21,2014 16:34

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող շուրջ 39 հազար տնտեսվարողների:

Հաշվի առնելով այս օրենքի կարեւորությունը փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դիմեց ոչ իշխանական ուժերին, որոնք առավոտյան ցուցադրաբար լքել էին դահլիճը եւ չէին մասնակցում քննարկմանը:

Նրա խոսքերով՝ «Ցավում եմ մեր ընդդիմադիրների այս պահվածքի համար: Ժողովրդի կողքին լինել, ժողովրդի մատից փուշ հանել..այսպիսի արտահայտություններ ենք լսում մեր ընդդիմադիր գործիչների կողմից: Բայց այսօր, երբ կառավարության ներկայացրած օրինագիծն է քննարկվում, որը հենց ապացույցն է, օրինակն է ժողովրդի մատից փուշ հանելու, շատ ցավում եմ, որ մեր ընդդիմադիր քաղաքական խմբակցությունները այսօր դահլիճում չեն եւ չեն մասնակցում քննարկմանը: Սա հերթական անգամ ապացուցում է, որ խոսել, խոսել եւ միայն խոսել: Համագործակցության որեւէ առաջարկ չի ընդունվում: Մեր գործընկերները իրենց մերժումներով ուզում են անիմաստ ապացուցել, որ իրենք ընդդիմադիր են: Ընդդիմադրությունը հենց այստեղ պիտի արտահայտվի, երբ որ գան եւ այս օրինագծի հետ կապված իրենց դիրքորոշումն արտահայտեն»:

Մարգարիտ Եսայանն ասաց, որ օրինագծի հետ կապված մի քանի առաջարկ ունի, կուզենար, որ 12 մլն շեմը բարձրացվեր, եւ գիտի, որ կառավարությունը մինչեւ 18 մլն է բարձրացնում շրջանառության շեմը:

«Մենք տարիներ շարունակ լսել ենք միջին խավ, փոքր բիզնես, փոքր բիզնեսի աջակցություն: Այս օրինագիծն այս արտահայտություններն իրականություն դարձնելու ապացույցն են: Այսօր փոքր բիզնեսին աջակցության ձեռք է մեկնում կառավարությունը, ընտանեկան բիզնեսին աջակցության ձեռք է մեկնում: Սա խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերելու եւս մի փորձ է: Կարող եմ հասկանալ, թե ինչու մեր որոշ գործընկերներ չեն մասնակցում այսօր այս քննարկմանը: Կարող եմ, առանց փակագծերը բացելու, ենթադրություններ անել, թե ինչու չեն մասնակցում: Որովհետեւ կառավարության այս օրինագծով հարված է հասցվում որոշ խոշոր բիզնեսմենների, որոնք շարունակաբար հարկային քաղաքականությունից փորձում են խուսափել եւ իրենց գործունեությունն իրականացնել ստվերոտ եւ հով տեղերում: Այս օրինագծի ընդունումով դա կարծես նրանց չի հաջողվելու: Մենք կարողանալու ենք ստվերից հանել խոշոր բիզնեսի որոշ տեսակներ»:

Մանրամասն՝ A1plus.am-ի տեսանյութում

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ իշխանության վրա ինչն է ազդել????????????? Չլինի Սերժ Սարգսյանի երիտասարդացման բջիջների պատվաստումը?????????????

  2. Զավեն says:

    Ես չեմ հասկանում թե ինչ է նշանակում տարեկան 12 մլ շրջանառություն ունեցող բիզնես:Ասենք ես ունեմ փոքր սննդամթերքի խանութ և 12 մլ առևտուր եմ անում տարեկան,սննդամթերքի վրա Հայաստանում աշխատում են 10 տոկոս:Ասենք տարեկան 1 200 000 կեխտոտ եկամուտ ունեցա,ամիսը 100 000:Այդ եկամուտը նույնիսկ իմ այդ խանութի ծախսերը չի կարող հոգալ,էլեկտրոէներգիա,բենզին,տարածքի վարձ:Այսինքն, նկատի ունեմ,որ տարեկան 12մլն,կամ 18մլն շրջանառություն ունեցող բիզնեսը- դա բիզնես չէ,ոչ միջին ոչ էլ մանր:Դա- տակ տալու,անշահավետ բիզնես է:Ում համար է այդ օրենքը?Այն մարդկանց համար ով ուզում է տակ տալ?Շեմը պետք է բարձրցվի առնվազն 50-60 մլն տարեկան շրջանառություն,նրանց համար ով աշխատում է ցածր տոկոսադրույքի վրա:Դրանք հիմնականում խանութներն են:Իսկ արտադրություն և սպասարկում կատարողների համար, շեմը կարող է լինել 30-40 մլն տարեկան շրջանառություն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30