Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամերիկացիները ամեն ինչ կանեն, որպեսզի թուրքերի եւ ադրբեջանցիների միջոցով ապակայունացնեն Հայաստանում եւ Վրաստանում իրավիճակը». Արչիլ Չկոիձե

Հունիս 21,2014 16:26

Արչիլ Չկոիձեի պնդմամբ՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետք է ստեղծվի հայ-վրացական ֆորում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պայքարելու նպատակով

«Ես կարծում եմ, որ Վրաստանին անհրաժեշտ է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Շատերն են ասում, որ Վրաստանը ընտրել է դեպի Եվրոպա եւ դեպի ՆԱՏՕ ճանապարհը: Դա բլեֆ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց վրացի հասարակական գործիչ, «ԻրակլիԵրկրորդ» հասարակական կազմակերպության նախագահ Արչիլ Չկոիձեն:

Այսօր տեղի ունեցած  Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի շրջանակներում hայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ քննարկման ժամանակ  ԱրչիլՉկոիձեն մեզ հետ զրույցում նշեց, որ անգամ  «ամենաամերիկամետ» կազմակերպության՝ USAID-ի տվյալների համաձայն, Վրաստանի քաղաքացիների 70 տոկոսը ցանկանում են վերականգնել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Հիմա ասել, որ Վրաստանը ընտրել է որեւէ ճանապարհ, չի կարելի: Վրաստանը ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի կողմնակիցն է: Հիմա Վրաստանը  միայն օկուպացված է արեւմուտքի եւ հատկապես Ամերիկայի կողմից»:

Արչիլ Չկոիձեի կարծիքով՝ թուրքերի եւ ադրբեջանցիների միջոցով ամերիկացիները ամեն ինչ կանեն, որպեսզի ապակայունացնեն Հայաստանում եւ Վրաստանում իրավիճակը: «Նրանք քրիստոնյաների դեմ են դուրս եկել:  Ես ունեմ տվյալներ, որ ադրբեջանական այն մեծ ընկերությունները, որոնք շատ կարողություններ ունեն, կաշառում են ուսանողներին, պատմաբաններին,  որպեսզի նրանք իրենց հերթին խեղաթյուրեն պատմությունը ՝ ասելով, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմադարյա պատմություն կա, կամ էլ, որ Վրաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ միշտ եղել են բարեկամական հարաբերություններ, եւ թե վրացիները միշտ թշնամական հարաբերությունների մեջ եղել հայերի հետ»:

Արչիլ Չկոիձեն պնդում է, որ, որքան հնարավոր է շուտ, անհրաժեշտ է ստեղծել հայ-վրացական ֆորում, որտեղ թե՛ հայ, թե՛ վրացի պատմաբաններ, հասարակական գործիչներ կհամախմբվեն եւ կսկսեն պայքարել այն մարդկանց դեմ, որոնք ուզում են թշնամացնել Հայաստանին եւ Վրաստանին եւ միասին կպայքարեն Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ:  Նա չի ժխտում, որ Հայաստանի եւ Վրաստանի պատմության մեջ եղել են բացասական եւ թշնամական պահեր, բայց եւ ավելացնում է, որ նման բաներ լինում է ցանկացած ընտանիքում: Նրա կարծիքով՝ Հայաստանին եւ Վրաստանին հանել շրջափակումից կարող է միայն աբխազական երկաթուղու բացումը. «Դրա շնորհիվ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց տնտեսական ազդեցությունը կկորցնեն տարածաշրջանում»:

Քննարկմանը ներկա «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանի կարծիքով էլ Հայաստանում ցանկացած հակառուսական, հակահայկական եւ հակապետական գործունեություն ֆինանսավորվում է արեւմուտքի կողմից: «Վրաստանում հակահայկական քարոզչությունը նույնպես ֆինանսավորվում է թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունների կողմից»:

Արման Բոշյանի կանխատեսմամբ՝ տասը տարի հետո Վրաստանը տարածաշրջանում կարող է Հայաստանի հակառակորդներից մեկը դառնալ, եթե շարունակի իր ճանապարհը դեպի ՆԱՏՕ. « Իսկ եթե կորցնենք Վրաստանի հետ մեր կապերը, ապա մեկուսացման մեջ կհայտնվենք: Իսկ դա ձեռնտու է Ամերիկային, որը տարածաշրջանում բացահայտ կերպով պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս մարդը որևէ բան հասկանու՞մ է միջազգային քաղաքականությունից: Հատկապես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը տարբե՛ր են՝ ի տարբերություն ռուսաստան-թուրքիա շահերի համընկման: Եթե ԱՄՆ-ն չլիներ, Արցախը վաղուց բաժանված կլիներ ռուսի ու թուրքի միջև:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30