Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միկոյանն այն մարդն է, ով մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման մեջ»

Հունիս 21,2014 16:03

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը կարծում է, որ Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ծավալված բացասական վերաբերմունքը միայն նրա կոմունիստ լինելու պատճառով է:

«Անաստաս Միկոյանն այն մարդն է, ով մեծ ներդրում է ունեցել Խորհրդային Հայաստանի արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման, հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման մեջ»:

Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:

«Եթե ասում են, որ ինքը մի քանիսի գնդակահարման հետ կապ է ունեցել, ապա ինչո՞ւ չեն ասում, թե նույն մարդը ինչ ներդրում ունի Հայաստանի զարգացման մեջ. գործարանները` հենց նույն Քիմգործարանը, Ավտոգերմաշը, ՏԷՑ-ը, Ավտոմատիկան, Միսկոմբինատը, եւ այլն, իր շնորհիվ են կառուցվել, գյուղատնտեսության զարգացման մեջ մեծ ներդրում ունի, բոլորը կապված են Միկոյանի անվան հետ, եւ եթե դա չեն ուզում ընդունել, ասում են` ինքը Մոսկվայում է եղել, ուրեմն գնդակահարությունների հետ էլ ինքը կապ չունի»,-նշում է Անդրանիկ Ղուկասյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում Խորհրդային տարիների հայտնի պետական գործչի արձանի` Երեւանում տեղադրելու շուրջ հասարակության լայն շրջաններում ծավալվող հակազդեցությանը` Անդրանիկ Ղուկասյանը նկատում է, որ եթե արձան կանգնեցնելու հարցն այն փուլում է արդեն, երբ որոշել են այն կանգնեցնել, ՀՀ Կոմունիստական կուսակցությունը դա ողջունում է:

Mikoyan

«Ես չեմ ասում`Անաստաս Միկոյանը սխալներ չի ունեցել, ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած մարդ սխալներ անում է: Այդ 1500–անոց ցուցակը ով է տեսել: Առանց տեսնելու` ինչի են ամբողջ պատասխանատվությունը դնում այդ մարդու վրա, երբ որ ինքը մենակ չի որոշումներ ընդունել, ընդհանուր կոլեգիալ որոշում են կայացրել: Հեշտ է եղել աշխատել Ստալինի հետ, Բերիայի հետ, Խրուշչովի հետ: Ես համոզված եմ` ինքը չէր կարող անմասն մնալ ցանկացած որոշման, որը տեղի է ունեցել Խորհրդային միության մեջ` կլինի դա բացասական ինչ-որ հարց, կլինի դրական, բայց ինքը միայնակ որոշում կայացնող չի եղել, որոշումը կայացվել է ընդհանուր»,-ասում է Անդրանիկ Ղուկասյանը` նշելով, որ Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ծավալված բացասական վերաբերմունքն էլ այն պատճառով է միայն, որ վերջինս կոմունիստ է եղել:

«Չի կարելի նրան այսօր սեւացնել, ինչ է թե նա կոմունիստ է եղել»,-եզրափակում է նա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Իսկ Շահումյանի արձանի դեմ ինչու՞ չեն ընդվզում.։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30