Ռուբեն Հակոբյանը 1990-1993 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահը, իսկ այսօր նա ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ միջազգային հարցերով խորհրդականն է:
Այսօր օլիմպիական օրվա վազքարշավի ժամանակ Aravot.am-ը Ռուբեն Հակոբյանին խնդրեց համեմատել իր ժամանակների եւ այսօրվա ազգային օլիմպիական կոմիտեները: «Համեմատության ոչ մի եզր չկա: Այն տարիներին մենք փաստաթղթերն էին կազմում ու կարգավորում: Դա կայացման փուլ էր: Ժամանակներն էլ նպաստավոր չէին. պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ… Ժողովրդի վիճակն այն չէր:
Հայաստանն այս միջոցառմանը մասնակցել սկսել է միայն 1999 թվականից: Իհարկե, այն ժամանակների ու այսօրվա մեջ էլ համեմատելու բան չկա: Մենք տեսնում ենք, որ տարեց-տարի այս օրը ավելի ու ավելի է մասսայականանում: Ու ոչ միայն Երեւանում: Աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Իսկ սկսած 2006 թվականից, Գագիկ Ծառուկյանը ինչ ընտրվել է ՀԱՕԿ-ի նախագահ, ոչինչ չի խնայում ոչ միայն մեծ սպորտի, այլեւ առողջ ապրելակերպի տարածման ու զարգացման համար: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ նա այդ ամենն անում է ոչ թե միայն այսպիսի օրերի համար, այլ մշտապես՝ ազգաբնակչության հետ տարվող աշխատանքները պահելով ուշադրության կենտրոնում, ինքն էլ անձնական օրինակ ցույց տալով», – ասաց ՀԱՕԿ-ի 1-ին նախագահ Ռուբեն Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև