Այսօր առավոտվանից «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները պայքարում էին շենքում շինարարական գործողությունների դադարեցման համար: Ակտիվիստներին մոտեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ եկել է երիտասարդներին սատարելու եւ շարունակելու է նրանց հետ պայքարը պայքարի բոլոր միջոցներով: Ակտիվիստները կոր էին անում շինարարներին դադարեցնել աշխատանքը եւ հարվածում էին շենքի թիթեղյա պարսպին: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միացավ երիտասարդներին:
Ակտիվիստներին մոտեցավ մշակույթի նախարարութան ներկայացուցիչ, ով հայտարարեց, որ Մշակույթի նախարարությունը թույլ չի տվել ապամոնտաժել շենքը, եւ թերի փաստաթղթեր կան: Հիմա ապամոնտաժումը դադարեցված է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ