Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Ընդդիմությունը որեւէ արգումենտ չուներ, պարզապես կիրառեց այդ հնարքը»

Հունիս 21,2014 14:42

ԱԺ-ում ՀՀԿ-ն իրար հետեւից քննարկեց մի շարք օրենքների նախագծեր: Շատ օրինագծերի հետ կապված որեւէ հարց, մտքերի փոխանակություն չեղավ, որովհետեւ ոչ իշխանական ուժերը, որոնք ցուցադրաբար լքել էին նիստերի դահլիճը, ընդմիջումից հետո էլ չվերադարձան: Պարզապես 10 րոպեի ընթացքում քննարկվում եւ ավարտվում էր միանգամից 3-4 օրենք:

Փոքրամասնության պահվածքին անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը. «Ինձ մոտ տպավորություն էր, որ մեր գործընկերները, որեւէ լուրջ փաստարկ չունենալով, քննարկման պատրաստ չլինելով՝ փորձեցին ԱԺ նիստերի բնականոն ընթացքը խաթարել: Մեծամասնությունը նրա համար է, որպեսզի թույլ չտա որեւէ մեկը խաթարի նիստերի բնականոն ընթացքը: Պատճառաբանությունն այն էր, որ 20 րոպե վերցրեցին, չտվեցինք: Բարեկամներ, այս հարցերը, որոնք քննարկվում են, երեւի 6 ամսից ավելի քննարկում ենք Կուտակայինի հետ կապված, նո՞ր պետք է որոշեք ինչ եք անելու, կամ ձեր դիրքորոշումն իմանաք: Պատճառաբանելով, որ սահմանափակեցին մեր իրավունքները, սրանով երկար որեւէ տեղ չեք հասնի: Փոքրամասնությունը պետք է ներկայացնի իր տեսակետը, քննարկումների արդյունքում ձեւավորվի ընդհանուր մոտեցումը՝ տարբեր հարցերի շուրջ»:

Նա գործընկերներին կոչ արեց կառուցողական դաշտում գործել. «Մենք ունենք այն քաղաքական մեծամասնությունը, որ կարող ենք ապահովել ե՛ւ ցանկացած հարցի որակյալ քննարկումը, ե՛ւ կարող ենք ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը»:

Հովհաննես Սահակյանի հետ համաձայնեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը. «Ուզում եմ միանալ ձեր ասածներին, որ քաղաքական մեծամասնությունը շատ կարեւոր աշխատանք է կատարել, կառավարությունն էլ իր առջեւ դրված բոլոր խնդիրների, հարցերի լուծումն է տվել: Օրենսդիր մարմնում աշխատող թիմը ապահովել է կառավարության այդ առաջարկի ընդունումը, քննարկումը: Ընդդիմության գործընկերները որեւէ արգումենտ չունեն, պարզապես կիրառեցին այդ հնարքը՝ խորհրդարանի աշխատանքները խաթարելու ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30