Այսօր Երեւանում, ինչպես ամբողջ աշխարհում, մասսայական վազքարշավով նշվեց միջազգային օլիմպիական օրը:
Տարբեր տարիքի ու սեռի հազարավոր մարդիկ հավաքվել էին մայրաքաղաքի «Հանրապետության» հրապարակ՝ մասնակցելու մասսայական վազքարշավին:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց. «Ավանդույթ է դարձել, որ ամբողջ աշխարհում նշում են օլիմպիական օրը: Այն հիմնական երկու նպատակ ունի. օլիմպիական գաղափարների տարածում եւ ժողովրդի ավելի լայն զանգվածների մասնակցություն: Մենք տեսնում ենք, որ մեր երկրում տարի՝ տարվա վրա մասնակցությունը մեծանում է: Այս տարի մենք այս տոնը նշում ենք մի քանի օր. Այսօր՝ Երեւանում, վաղը՝ Գյումրիում, Վանաձորում, Սյունիքի մարզում: Մինչեւ հիմա ինչ արել ենք, շարունակելու ենք սպորտի, առողջ ապրելակերպի զարգացման համար, որպեսզի մեր հասարակությունն ավելի առողջ, ավելի ամուր լինի: Դա մեր պետության հզորացման ու բարգավաճման հիմնական երաշխիքն է: Բոլորիդ մաղում եմ լավ մասնակցություն եւ հաղթանակ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ