Երեկ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում ՀՀԿ-ականների հավաք է եղել, որին մասնակցել է նաեւ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա են եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարության եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ: Աշխատանքային տարվա ավարտին եւ ամառային արձակուրդային շրջանի մեկնարկին նման կուսակցական հավաքները ՀՀԿ-ում ավանդույթ ունեն: Դրա նախաձեռնությունը լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանինն էր, որը հետո դարձավ ավանդույթ:
Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին, հավաքները թերեւ շարունակվում էին, բայց դրանք էականորեն տարբերվում էին նախկին կերուխումերից, առավելապես կոկտեյլային էին:
Հովիկ Աբրահամյանը, կարծես վերականգնում է ավանդույթը: Երեկ ողջ գիշեր ՀՀԿ-ականները մի լավ`հայավարի, քեֆ են արել Ծաղկաձորում: Aravot.am-ի տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, որ իրենց համատեղ աշխատանքը շարունակելու որեւէ խոչընդոտ չկա ու վերահաստատել է «դեպի ապահով Հայաստան» միասին հասնելու հեռանկարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պինդ բռնեք, չընկնեք, բութիզմի ծամիչներ: